From Wikipedia, the free encyclopedia
Նեթա Հուսեյն (), հնդիկ բժիշկ և վիքիպեդիացի[1], որը հայտնի է Վիքիպեդիայում կորոնավիրուսի ծագման մասին ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու իր ջանքերով[2]:
Հուսեյնը ծնվել է 1990 թվականի հունիսի 11-ին Կերալա նահանգի Կունամանգալամ քաղաքում[3]:
Հուսեյնը Վիքիպեդիայում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, երբ Կոժիկոդեի Կալիկուտ բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է եղել[3]: Նա իր բարձրագույն կրթությունը շարունակել է 2016 թվականին՝ ուսանելով Գյոտեբորգի համալսարանում: Նա նաև Huffington Post աշխատել է որպես բլոգեր մինչև 2018 թվականը[4]: 2020 թվականին նա Գյոտեբորգի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել կլինիկական նյարդաբանության ոլորտում[5]:
2020 թվականի կեսերին նա սկսել է կենտրոնանալ Վիքիպեդիայում անգլերենով, մալայալամով և շվեդերենով հոդվածներ ստեղծելու վրա, որոնք վերաբերում են կորոնավիրուսին[6]: Նա Վիքիպեդիայում գրել է մոտ 30 հոդված՝ կապված COVID-19-ի հետ, ներառյալ COVID-19-ի դեմ չապացուցված մեթոդների ցանկը՝ նպատակ ունենալով կանխել համացանցում և սոցիալական մեդիա հարթակներում համաճարակի մասին ապատեղեկատվության տարածումը[7]։
Նա նաև Վիքինախագիծ է սկսել՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել COVID-19-ի պատվաստումների ազդեցությանը և դրանց անվտանգությանը վերաբերող թեմաները[8][9]:
2020 թվականին նա ստացել է Կանայք բաց աղբյուրների ակադեմիական մրցանակ, որով գնահատվել է նրա ներդրումը բժշկական գիտելիքի և տեղեկատվության տարածման գործում[10][11]:
She received the 2020 Women in Open Source Academic Award, recognising her contributions regarding disseminating and sharing medical knowledge and information in Wikipedia.[10][11] She also received honorable special mention from the United Nations through its official Twitter handle in 2020.[3] She received a Wikimedian of the Year 2021 Honourable Mention during the 2021 virtual Wikimania conference.[12][13]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.