From Wikipedia, the free encyclopedia
LilitBadalyan/Ավազարկղ | |
---|---|
Վատիկանի թանգարանները (իտալ.՝ Musei Vaticani) Վատիկան քաղաք-պետության թանգարաններն են, գտնվում են քաղաքի սահմաններում: Նրանք ցուցադրում են Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք այդտեղ են բերվել դարեր շարունակ և ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի կարևորագույն գլուխգործոցները:
Թանգարանները հիմնվել են Հուլիոս II պապի կողմից 16-րդ դարի սկզբին: Վատիկանի թանգարաններում կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից, Ռաֆայելի սրահները՝ իր պատկերազարդումներով: 2013 թվականին թանգարան են այցելել ավելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհից, ինչն էլ այն դարձնում է 6-րդ ամենահաճախ այցելվող թանգարանն աշխարհում:[1]
Թանգարաններում կան ընդհանուր առմամբ 54 պատկերասրահներ, կամ sale, իսկ Սիքստինյան կապելլան՝ ամենահայտնին դրանցից, ամենավերջին սրահն է: Այն աշխարհի ամենամեծ թանգարաններից է:[2]
Վատիկանի թանգարանների պատմությունը սկսում է մի մարմարե քանդակից՝ «Լաոկոոնը և իր որդիները», որը գնվել էր 500 տարի առաջ և հայտնաբերվել 1506 թվականի հունվարի 14-ին Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայի մոտակայքում գտնվող խաղողի այգիներից մեկում: Հուլիոս II-ը Ջուլիանո դա Սանգալլոյին և Միքելանջելո Բուոնարոտիին, ովքեր աշխատում էին Վատիկանում, ուղարկեց այդ հայտնագործությունն ուսումնասիրելու: Նրանց խորհրդով պապն անմիջապես գնեց այդ քանդակը այգու տիրոջից: Հռոմի պապը «Լաոկոոնը և իր որդիները» քանդակը դրեց հանրային ցուցադրության այն հայտնաբերելուց ուղիղ մեկ ամիս անց:
Museum Christianum-ը հիմնվել է Բենեդիկտոս XIV-ի կողմից, և որոշ Վատիկանի հավաքածուներ կազմավորեցին Լատերանի թանգարանը, որը 1854 թվականին Պիոս IX-ը հիմնել է հրամանագրով:[3]
2006 թվականի հոկտեմբերին նշվեց Թանգարանների հիմնադրման 500-ամյակը, և Վատիկանի բլրի ստորերկրյա գերեզմանատան պեղումները բացվեցին հանրության առաջ:[4]
Մինչև այն պահը, երբ Պիոս XI պապը հրամայեց կառուցել պատկերասրահին հարմար շինություն, այն գտնվում էր Բորջիաների տանը: Նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1932 թվականի հոկտեմբերի 27-ին, իսկ ճարտարապետն էր Լուկա Բելտրամին:[5] Թանգարանի նկարներից են՝
Վատիկանի թանգարանների ժամանակակից կրոնական արվեստի հավաքածուն պարունակում է նկարներ և քանդակներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Կառլո Կառան և Ջորջիո դե Կիրիկոն:
Թանգարանների խումբն ընդգրկում է մի քանի քանդակների թանգարան, որոնք գտնվում են Cortile del Belvedere-ի շուրջ:
Թանգարանն իր անվանումն ստացել է երկու պապերի՝ Կլեմենտ XIV-ի և Պիոս XIV-ի անուններից: Կլեմենտ XV-ի մտահղացումն էր ստեղծել մի նոր թանգարան Իննոսենտ VIII-ի Բելվեդերե պալատում, ուստի և սկսեց վերանորոգման աշխատանքները:[6]
Կլեմենտ XIV պապը հիմնեց Պիո-Կլեմենտինո թանգարանը 1771 թվականին, և սկզբում այն պարունակում էր Վերածննդի և անտիկ դարաշրջանի գործեր: Թանգարանը և հավաքածուն ընդարձակվեցին Կլեմենտի հաջորդի՝ Պիոս VI-ի կողմից: Այսօր, թանգարանն ընդգրկում է հունական և հռոմեական քանդակագործների բազմաթիվ գործեր: Նշանավոր պատկերասրահներն են՝
Թանգարանն անվանակոչվել է Պիոս VII պապի պատվին (ում ազգանունը Կիարամոնտի էր մինչև պապ ընտրվելը), ով հիմնել է այն 19-րդ դարի սկզբին: Թանգարանը բաղկացած է հսկայական կամարաձև պատկերասրահից, որտեղ ցուցադրվում են մի շարք արձաններ, սարկոֆագներ և եզրազարդեր: Ռաֆայել Ստերնի կողմից կառուցված նոր ցուցասրահը (իտալ.՝ Braccio Nuovo)պարունակում է նշանակալից քանդակներ, ինչպիսիք են Prima Porta Augustus-ը, Doryphorus-ը և «Նեղոս գետ»-ը: Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galeria Lapidaria) Կիարամոնտի թանգարանի մի մասն է՝ ավելի քան 3000 քարե հուշատախտակներով և արձանագրություններով, որը հանդիսանում է իր տեսակի մեջ ամենամեծ հավաքածուն: Ինչևէ, այն բացվում է միայն հատուկ թույլտվությամբ՝ սովորաբար ուսումնական նպատակներով:
Բացվել է 1836 թվականին Գրիգորիոս XVI պապի կողմից, ունի 8 պատկերասրահ և ցուցադրում է էտրուսկների քաղաքակրթության կարևոր նմուշներ, որոնք ձեռք են բերվել հնագիտական պեղումների ժամանակ: [8] Դրանք ներառում են սկահակներ, սարկոֆագներ, բրոնզե իրեր և «Գիլելմի հավաքածու»-ն [9] :
Թանգարանը պարունակում է հսկայածավալ նմուշներ Հին Եգիպտոսից:[10] Դրանք ներառում են պապիրուսներ, «Գրասսի հավաքածուն», կենդանիների մումիաներ և հատվածներ հայտնի «Մեռյալների գրքից»[11]:
Museo Gregoriano Egiziano-ն բացվել է 1839 թվականի փետրվարի 2-ին: Թանգարանի ստեղծմանը մեծ կարևորություն էր տալիս Գրիգորիոս XVI պապը, քանի որ նա կարծում էր, որ եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելը հույժ կարևոր է ոչ միայն գիտության համար, այլ նաև՝ հին կտակարանը հասկանալու:
Վատիկանի պատմության թանգարանը (իտալ.՝ Museo storico vaticano)հիմնադրվել է 1973 թվականին Պողոս VI պապի պահանջով [12] և սկզբնական շրջանում գտնվում էր Վատիկանի այգիներում: 1987 թվականին այն տեղափոխվեց Լատերանի առաքելական պալատ և բացվեց 1991 թվականի մարտին:
Վատիկանի պատմության թանգարանում են գտնվում 16-րդ դարից մինչև ներկայիս պապերի նկարները, 16-17-րդ դարերի պապական զինվորների վերաբերյալ ուշագրավ նմուշներ և պապական ծիսակարգերի վերաբերյալ հին կրոնական անձնական իրեր: Ներքևի հարկում ցուցադրված են նաև պապին պատկանող փոխադրամիջոցներ իտալ.՝ papamobili` կառքեր և ավտոմեքենաներ՝ ներառյալ Հռոմի պապերի առաջին մեքենաները:[13]
Մոտավորապես 6 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ: Այս ցուցանիշը 3 անգամ ավելի մեծ է 30 տարի առաջ գրանցված թվերից:[14]
Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը Վատիկանի թանգարաններն անվճար են հանրության համար: Հիմնականում մարդիկ ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել մուտք գործելու համար: Շաբաթվա մյուս օրերին անհատական կամ խմբակային տոմսեր գնելու համար կարելի է օգտվել օնլայն տոմսարկղից, որոնք թույլ են տալիս ամբողջովին շրջանցել հերթերը:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.