From Wikipedia, the free encyclopedia
Քլամիդիոզ՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Հարուցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով[1]: Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ[2]: Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ[2]: Կանանց մոտ կարող է դրսևվորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մռմռոցով[2]: Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մռմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով[2]: Կանանց մոտ ինֆեկցիան կարող է բարձրանալ վերել ճանապարհով , բերելով փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների զարգացման, ինչը կարող է դառնալ անպտղության և արտարգանդային հղիության պատճառ[3]: Աչքերում, ինֆեկցիայի բուժման բացակայության պայմաններում, կարող է առաջանալ տրախոմա, որը զարգացող երկրնեում կուրության հաճախ հանդիպող պատճառներից է:[4]
Խլամիդիոզ | |
---|---|
Chlamydia trachomatis-ը՝ ներկված հեմատոքսիլին էոզինով | |
Պատճառ | Սեռական հարաբերության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում փոխանցված Chlamydia trachomatis-ը |
Հիվանդության ախտանշաններ | Անախտանիշ, հեշտոցային արտադրություն, արտադրություն անդամից, այրոց միզարձակման ժամանակ |
Բժշկական մասնագիտություն | Վարակիչ հիվանդություններ, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա |
Հոմանիշներ | Խլամիդիալ վարակ |
Ախտորոշում | Արգանդի վզիկի, հեշտոցի կամ միզուկի քսուկ, մեզ |
Բուժում | Հակաբիոտիկներ՝ ազիթրոմիցին, դոքսիցիկլին |
Բարդություններ | Ցավն ամորձիներում, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ, անպտղություն, արտարգանդային հղիություն |
Կանխարգելում | սեռական հարաբերությունների բացակայություն, պահպանակ, մեկ ոչ ինֆեկցված զուգընկեր |
Սկիզբը | Վարակումից մի քանի շաբաթ անց |
Հանդիպման հաճախականություն | 4.2% (կանայք), 2.7% (տղամարդիկ) |
Մահերի քանակ | ~200 (2015) |
Քլամիդիոզը կարող է փոխանցվել հեշտոցային, անալ, և օրալ սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ վարակված մորից՝ երեխային[2]: Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով[4]: Chlamydia trachomatis-ը ախտահաում է միայն մարդկանց[5]: Ախտորոշումը սովորաբար դրվում է 25 տարեկանից ցածր, սեռական ակտիվ կյանք վարորղ կանանց մոտ, ամենամյա սկրինինգ հետազոտության միջոցով, կամ հղիության կապակցությամբ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ[2][3]: Կատարում են մեզի անալիզ և վերցնում են քսուկ հեշտոցից, արգանդի վզիկից և միզուկից[3]: Ռեկտալ և բերանային քսուկները վերցնում են այդ հատվածների ինֆեկցման կասկածի դեպքում[3]:
Կանխման համար անհրաժեշտ է օգտագործել պահպանաներ, ունենալ միայն մեկ չինֆեկցված զուգընկեր կամ չունենալ սեռական հարաբերություններ[2]: Բուժվումն իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ, կիրառելով օրինակ՝ ազիթրոմիցին կամ դոքսիցիկլին[3]: Հղիության ժամանակ կամ նորածինների պարագայում, կիրառվում են էրիթրոմիցին կամ ազիթրոմիցին[3]: Անհրաժեշտ է բուժել նաև հիվանդի ինֆեկցված զուգընկերոջը կամ զուգընկերներին: Բուժման ընթացքում հիվանդները պետք է զերծ մնան սեռական հարաբերություններից յոթ օր, կամ մինչև բոլոր ախտանիշների անհետացումը[3]: Հիվանդների մոտ պետք է ստուգվեն գոնորեան, սիֆիլիսը, և ՄԻԱՎ-ը[3]: Բուժումից հետո հիվանդները երեք ամիս հետո պետք է կրկին հետազոտվեն[3]:
Քլամիդիոզը ամենատարածված ՍՃՓՎ-ներից է[6][7], աշխարհում ախտահարված են կանանց 4.2%-ը և տղամարդկանց 2.7%-ը: 2015 թվականին գրանցվել է քլամիդիոզի 61 միլիոն նոր դեպք[8][1]: ԱՄՆ-ում 2014 թվականին արձանագրվել է 1.4 միլիոն դեպք, գլխավորապես 15-25 տարեկան անձանց շրջանում[1][3]: 2015 թվականին քլամիդիոզից մահացել է 200 հոգի[9]: "Քլամիդիա" բառը ծագել է հուներեն χλαμύδα բառից և նշանակում է "ծածկված, քողարկված"[10]:
Արգանդի վզիկի քլամիդիոզը սեռական ճանապարհով փողանցվող վարակ է, որը ինֆեկցված կանանց 50-70%-ի շրջանում անախտանիշ է: Կարող է փոխանցվել հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի ժամանակ: Վարակի անախտանիշ ընթացքի և ժամանակին ախտորոշման և բուժման բացակայության դեպքում, զարգանում են փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ: Քրոնիկ բորբոքումը բերում է վերարտադրողական օրգանների սպիական փոփոխությունների, ինչը կորող է հանգեցնել քրոնիկ ցավերոի, արտարգանդային հղիության, անպտղության և այլ բարդությունների:
Քլամիդիան հայտնի է իր անախտանիշ ընթացքով, վարակված կանանց 70-80% կարող են որևէ գանգատ չունենալ[11]: Ախտանիշներից կարող են հանդիպել հեշտոցաին արյունահոսությունը, որովայնային ցավը, ցավոտ սեռական հարաբերությունները, տենդը, ցավոտ միզարձակումը և հաճախամիզությունը:
Սեռական ակտիվ կյանք վարող կանանց, ովքեր հղի չեն, մինչև 25 տարեկանը խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել սկրինինգ հետազոտություն[12]: Վարակի ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաթիվ սեռական զուգընկերները և պահպանակի ոչ պարբերաբար օգտագործումը[13]:
Այն կանանց, ովքեր եկել են ստանալու շտապ կոնտրացեպցիա, հանձնարարականները խորհուրդ են տալիս անցկացնել քլամիդիոզի հայտնաբերման էքսպրես, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մինչև 25 տարեկան կանանց շրջանում վարակակրությունը կազմում է 9%[14]:
Քլամիդիոզը վարակակիր տղամարդկանց 50%-ի մոտ արտահայտվում է միզուկի բորբոքմամբ[11]: Կարող է դրսևորվել միզարձակման ժամանալ այրոցի զգացումով, առնանդամից անսովոր արտադրությամբ, ամորձիների ցավով և այտուցվածությամբ, տենդով: Բուժման բացակայության պայմաններում կարող է տարածվել դեպի ամորձիներ առաջացնելով էպիդիդիմիտ, որը բերում է անպտղության[11]:
Միզուկից տարածվելով քլամիդիոզը կարող է հանգեցնել նաև շականակագեղձի բորբոքաման՝ պրոստատիտի[15]:
Անցյալում քլամիդիալ կոնյուկտիվիտը՝ տրախոման հանդիսանում էր կուրության գլխավոր պատճառը , սակայն հիմա նրա դերը կուրության առաջացման մեջ իջել է, կազմում էր 15% 1995-ին և 3.6% 2002-ին[16][17]: Վարակը կարող է հայտնվել աչքի մեջ մատների, կեղտոտ սրբիչների միջոցով, հազի և փռշտոցի ժամանակ և փոխանցվել ճանճերի օգնությամբ[18]: Ծննդաբերության ժամանակ նորածինները նույնպես կարող են ձեռք բերել քլամիդիալ կոնյուկտիվիտ: Այդ իսկ պատճառով ցանկալի է կիրառել SAFE մարտավարությունը (S-surgery, A-antibiotics, F-facial cleanliness, E-environmental improvements), որի օգնությամբ ԱՀԿ-ն պլանավորում է ամբողջությամբ էլիմինացիայի ենթարկել տրախոման մինչև 2020 թվականը (GET 2020` global elimination of trachoma by 2020 )[19][20]:
Քլամիդիոզը կարող է բերել ռեակտիվ արթրիտի առաջացման: Դրսևորվում է ախտանիշների եռյակով՝ արթրիտ, կոնյուկտիվիտ, ուրետրիտ, գլխավորապես երիտասարդ տղամարդկանց շրջանում: ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ 15000 տղամարդու մոտ զարգանում է ռեակտիվ արթրիտ: Կարող է զարգանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն տղամարդկանց շրջանում դեպքերը գերակշռում են:
Քլամիդիոզով հիվանդ մայրերից ծնված երեխաների կեսը նույնպես վարակված է լինում քլամիդիոզով: Քլամիդիոզը կարող է հանգեցնել սպոնտան աբորտների, վաղաժամ ծննդաբերության, կոնյուկտիվիտի՝ որը բերի կուրության և նորածնի թոքաբորբի[21]: Կոնյուկտիվիտը զարգանում է ծնվելուց մեկ շաբաթ անց (Ի տարբերություն քիմիական նյութերի՝ մի քանի ժամ կամ գոնորեայի՝ 2-5 օր):
Chlamydia trachomatis-ի այլ շճատիպեր հարուցում են lymphogranuloma venereum՝ ավշահանգույցների բորբոքում: Սովորաբար արտահայտվում է գենիտալ խոցոտմամբ, ցայլքի շրջանում ավշային հանգույցների մեծացմամբ, սակայն երբեմն կարող է հանդես գալ ռեկտալ բորբոքմամբ, տենդով և մարմնի այլ մասերում ավշահանգույցների մեծացմամբ[22]:
Քլամիդիոզը փոխանցվում է սեռական ճանապարհով (հեշտոցային, անալ օրալ), կամ վարակված հյուսվածքի, օրինակ՝ կոնյուկտիվայի հետ ուղիղ շփման ժամանակ: Կարող է փոխանցվել վարակված մորից երեխային ծննդաբերության ընթացքում[21]:
Chlamydiae-ն ունակ է հաստատելու երկարաժամկետ ասոցիացիաներ տեր-բջիջների հետ: Տեր-բջիջների մոտ սննդանյութերի պակասը (օրինակ երկաթի, ամինաթթուների[23], վիտամինների) բացասական է անրադառնում նաև մակաբուծող քլամիդիաների վրա: Երկարաժամկետ կոհորտային հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակակիրների 50%-ը ամբողջությամբ բուժում է մեկ, 80%-ը երկու, 90%-ը երեք տարիների ընթացքում[24]:
"Սոված" քլամիդիաները մտնում են պերսիստենտ աճի փուլ, դադարեցնում են բջջի բաժանումը, շարունակում են մեծանալ չափերով, վերածվելով մորֆոլոգիապես աբերանտ ձևերի[25]: Պերսիստենտ ձևերը շարունակում են մնալ կենսունակ և տեր-բջիջներում սննդանյութերի պաշարի վերականգնման ժամանակ, կրկին վերադառնում են նորմալ աճի շրջան:
Քննարկումներ կան այն մասին, թե արդյոք ունի՞ պերսիստենտությունը արդիականություն , թե ոչ: Ոմանք կարծում են, որ պերսիստենտ վարակակրությունը քրոնիկ քլամիդիոզի պատճառ է: Որոշ հակաբիոտիկներ, ինչպիսիք են β-լակտամները (պենիցիլին) բերում են կայուն, պերսիստենտ ձևերի առաջացման[26][27]:
Սեռական քլամիդիոզի ախտորոշման ձևերը արագ զարգացել են 1990-2006 թվականներին: Ախտորոշման հիմնական մեթոդներից են նուկլեյնաթթուների ամպլիֆիկացիոն թեստերը (Nucleic acid amplification tests` NAAT)՝ պոլիմերազային շղթայի ռեակցիան (polymerase chain reaction` PCR), տրանսկրիպցիոն միջնորդված ամպլիֆիկացիան (transcription mediated amplification` TMA) և SDA-ն:
Քլամիդիոզի հայտնաբերման համար NAAT հետազոտությունը կատարվում է արգադի վզիկից (կանանց) կամ միզուկից (տղամարդկանց) վերցված քսուկների վրա[28]։ Անկախ նմուշների վերցման վայրից (արգանդի վզիկ, միզուկ) NAAT-ն ունի ախտորոշիչ 90% զգայունություն և 99% սպեցիֆիկություն[29]։ ՍՃՓՎ-ի նշաններով կլինիկա դիմած կնոջ մոտ, մեզի անալիզի բացասական պատասխանի դեպքում, քսուկի դրական պատասխանը հանդիպում է 2% հավանականությամբ[29]։
Ներկայումս NAAT-երը կիրառվում են միայն միզասեռական նմուշների ստուգման համար, չնայած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են հուսալի արդյունքներ տալ ռեկտալ նմուշների համար։
Թեստի ճշգրտության բարձրացման, նմուշների հավաքման հեշտության և սեռական ակտիվ տղամարդկանց և կանանց սկրինինգի հարմարության պատճառով, NAAT-երը հիմնականում փոխարինել են լաբորատոր պայմաններում կուլտուրաների աճեցումը` քլամիդիոզի ախտորոշման ոսկե ստանդարտը և non-amplified probe թեստը։ Վերջինս զգայունությունը համեմատաբար ցածր է` 60-80% ասիմպտոմատիկ կանանց մոտ և հաճախ տալիս է կեղծ դրական արդյունքներ: Կուլտուրաների աճեցումը մնում է արդյունավետ որոշ հանգամանքներում և ներկայումս միակ ախտորոշման միջոցն է, որը կատարվում է ոչ սեռական նմուշների (օրինակ` ռեկտալ նմուշների) փորձաքննման համար: Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ ներառյալ ՝ լիագազային շղթայի ռեակցիան (LCR), հակամարմինների ֆլուորեսցենտային ուղիղ կապումը, ֆերմենտների իմունոլոգիական անալիզը և այլն[30]։
Քլամիդիոզի կանխարգելման մեթոդներից են պահպանակների օգտագործումը, մեկ զուգընկեր ունենալը, ով վարակակիր չէ, կամ սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալը[2]:
Սրինինգ հետազոտությունները խորհուրդ են տրվում սեռական կյանք վարող, մինչև 25 տարեկան, ոչ հղի բոլոր կանանց[12]: Ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաքանակ զուգընկերները, պահպանակի ոչ մշտական օգտագործումը[13]:
Հղի կանանց համար ուղեցույցները տարբեր են[12]: Տարիքային կամ ռիսկի այլ գործոն ունեցող կանանց սկրինինգը խորհուրդ է տրվում ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի (U.S. Preventive Services Task Force՝ USPSTF) կողմից, որը խորհուրդ է տալիս հետազոոտել 25 տարեկանից ցածր կանանց իսկ Ընտանեկան բժիշկների ակադեմիան (American Academy of Family Physicians), հորդորում է հետազոտել նաև 25 տարեկանից բարձրերին: USPSTF- ն ընդունում է, որ որոշ խմբերում կարող են լինել վարակի այլ ռիսկի գործոններ, ինչպիսիք են էթնիկությունը[12]: Տղամարդկանց համար USPSTF- ը եզրակացնում է, որ հետազոտությունները ներկայումս բավարար չեն `պարզելու համար, թե արդյոք տղամարդկանց կանոնավոր ստուգումը քլամիդիայի համար արդյունավետ է, թե ոչ[12]: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել այն տղամարդկանց, ովքեր ավելի մեծ ռիսկային խմբում են ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի պատճառով[13]:
Միացյալ Թագավորությունում Առողջապահության ազգային ծառայությունը (National Health Service՝ NHS) նպատակ ունի՝
Հակաբիոտիկների օգնությամբ քլամիդիոզը կարող է արդունավետ բուժվել: Հանձնարարականները խորհուրդ են տալիս կիրառել ազիթրոմիցին, դոքսիցիկլին, էրիթրոմիցին, լևոֆլոքսացին կամ օֆլոքսացին[33], հղիության ընթացքում՝ էրիթրոմիցին կամ ամոքսիցիլին[3][34]: Արդունավետ բուժման հիմնաքարերից է նաև հիվանդ զուգընկերների հայտնաբերումը և բուժումը[35]:
Բուժում ստանալուց հետո հիվանդները երեք ամիս անց պետք է նորից հետազոտվեն[3]:
2015 թվականի դրությամբ սեռական ճանապարհով քլամիդիոզով վարակված է 61 միլիոն մարդ[8]: Առավել հաճախ հանդիպել է կանանց (3.8%), քան տղամարդկանց (2.5%) մոտ[37]: 2015-ին բերել է 200 մահվան[9]:
Միացյալ Նահանգներում 2016 թ.-ին գրանցվել է մոտ 1,6 միլիոն դեպք[38]: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) գնահատմամբ ամեն տարի քլամիդիոզի մոտ 2.9 միլիոն չգրանցված դեպք է լինում[38]: Դա կազմում է երիտասարդների մոտ 2%-ը[39]: Քլամիդիոզը Մեծ Բրիտանիայում ամենատարածված բակտերիալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակն է[40]:
Ամեն տարի քլամիդիոզը ԱՄՆ-ում առաջացնում է էպիդիդիմիտի ավելի քան 250,000 դեպք: Քլամիդիայով վարակված կանայք հինգ անգամ ավել հավանականությամբ ձեռք կբերեն ՄԻԱՎ[21]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.