Մասնակից:Զարուհի Խաչատրյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ստոլբովյան հաշտություն— հաշտության պայմանագիր՝ կնքված 1617 թ․ փետրվարի 27-ին (մարտի 9) Ստոլբովոում (մոտ է Տիխվինին), այն դրեց 1610- 1617 թթ․ ռուս- շվեդական պատերազմի վերջը։ Հաշտության պայմանագիրը կնքվել է Ցարական Ռուսաստանի (ցարը՝ Միխայիլ Ֆյոդորովիչ) և Շվեդական թագավորության (թագավորը՝ Գուստավ II Ադոլֆ) միջև՝ Անգլիայի թագավոր Հակոբ I-ի միջնորդությամբ։ Նախնական բանակցություններն անց են կացրել, ռուսական կողմից, Դանիլո Մեզեցկոյը, շվեդական կողմից՝ Յակոբ Դելագարդին։