Մասնակից:Թինա Ասատրյան/Սևագրություն 4
From Wikipedia, the free encyclopedia
«Հարդքոր փանկ» (անգլ.՝ Hardcore punk), երաժշտական ոճ, ստեղծվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում 1970-ականների վերջին՝ փանկ-ռոքից առանձնանալու արդյունքում։ Ձայնը, համեմատած ավանդական փանկ ռոք հնչողության հետ, դարձել է ավելի արագ, ավելի ծանր, կոմպոզիցիաները դարձել են ավելի կարճ: Բացի այդ, հարդքոր փանկի տարբերակիչ առանձնահատկությունն ավելի մշուշոտ, համաժամեցված ռիֆերն են՝ համեմատած փանկ ռոքի հետ: Երգերի հիմնական թեմաներն են անձնական ազատությունը, անարխիան, քաղաքականությունը, սոցիալական ասպեկտները, Սթրեյթ էյջ, վեգանիզմը, բռնությունը, պացիֆիզմը։
Հարդքոր երաժշտության կատարողները առևտրային հաջողություն չունեին, բայց ժամանակի ընթացքում Black Flag-ի և Dead Kennedys-ի նման խմբերի ալբոմները հասել են ոսկե կարգավիճակի: Damaged (Black Flag), Double Nickels on the Dime (Minutemen) և New Day Rising (Hüsker Dü) ալբոմները Rolling Stone ամսագրի վարկածով ճանաչվել են բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկը:
Հարդքոր փանկը զգալի ազդեցություն է ունեցել 1980-ականների և 1990-ականների ծանր և այլընտրանքային երաժշտության զարգացման վրա: