Մասնակից:Թինա Ասատրյան/Սևագրություն 6
From Wikipedia, the free encyclopedia
«Ածխածնային մոլորակ», երկրային էկզոմոլորակների տեսական տեսակ , որը կանխատեսել է ամերիկացի աստղաֆիզիկոս Մարկ Կյուչները: Այս տեսակի մոլորակների առաջացման պայմանը նախամոլորակային սկավառակում ածխածնի բարձր պարունակությունն է և թթվածնի ցածր պարունակությունը։ Քիմիական հատկությունների առումով նման մոլորակը միանգամայն կտարբերվի երկրային մոլորակներից, ինչպիսիք են Երկիրը, Մարսը և Վեներան, որոնք կառուցված են հիմնականում սիլիցիումի և թթվածնի հիման վրա և իրենց բաղադրության մեջ շատ ածխածին չեն պարունակում: