Մասնակից:Իննա Պետրոսյան/Ավազարկղ13
From Wikipedia, the free encyclopedia
Բարի-փրկարար, կամ ուղղակի Բարի (գերմ.՝ Barry der Menschenretter; (1800—1814)՝ այն ցեղատեսակի շունը, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սենբեռնար, որը Շվեյցարիայում աշխատում էր որպես փրկարար շուն Սուրբ Բեռնարդի վանքում: Ցեղատեսակը, որին պատկանում էր Բարին, շատ տարբերվում էր ժամանակակից Սենբեռնարից, և չնայած այն հանգամանքին, որ մշակույթի ստեղծագործություններում Բարին սովորաբար պատկերված է որպես այս ցեղի ներկայիս շների նման, իրականում նա արտաքուստ բոլորովին տարբերվում էր նրանցից. մասնավորապես նա ուներ մուգ գույն, երկարավուն դնչկալ և զգալիորեն պակաս խիտ կազմվածքով։ Բարին նկարագրված Սենբեռնարներից ամենահայտնին է. նա իր կյանքում փրկել է առնվազն քառասուն մարդու:
Ալպերում կա Սեն-Բեռնարների լեռնանցք: Ժամանակին Իտալիան Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ կապող ճանապարհ կար։ Այս ճանապարհը դժվար էր թե՛ այն պատճառով, որ գտնվում էր երկուսուկես կիլոմետր բարձրության վրա, և՛ այդ վայրերի եղանակային պայմանների պատճառով. հանկարծ սկսվեց ձնաբուք, և ճանապարհին բռնված ճանապարհորդները հաճախ կորցնում էին ուղղությունը և մահանում։ Վանականները իրենց վանքի հյուրանոցում ապաստան էին տալիս լեռնանցքով անցնող ճանապարհորդներին, օգնում էին դժվարության մեջ գտնվողներին։ Նրանք դուրս բերեցին հզոր ու խելացի շների՝ Սենբեռնար կոչվող շներին, որոնք չէին վախենում ցրտից ու քամուց, և իրենց բնազդի շնորհիվ փնտրում էին ձյունով ծածկված և ճանապարհը կորցրած մարդկանց։
Նրա անունն ու պատմությունը բազմիցս նկարագրվել է գրական ու կինոաշխարհում, իսկ Փարիզի շների գերեզմանատանը նրա համար հուշարձան է կանգնեցվել։ 19-րդ դարի սկզբից մինչ օրս Սուրբ Բեռնարի վանական համալիրի շներից մեկը նրա պատվին միշտ անվանվել է Բարի, իսկ 2004 թվականից գործում է Բարիի հիմնադրամը, որը ստեղծվել է իր հետ կապված ծախսերը հոգալու համար, կապված վանքի բուծարանում այս ցեղի շների բուծման հետ: