Մասնակից:Լուսինե Ժամկոցյան/Ավազարկղ/6
From Wikipedia, the free encyclopedia
Եբրայական հաշվարկման համակարգ, սկսած Թանախի, Միշնայի և Թալմուդի ժամանակներից եբրայական աղբյուրներում օգտագործվող հաշվարկման համակարգն է: Թանախում օգտագործվող հաշվումների անալոգները հանդիպում են միջագետքյան և, ավելի քիչ քանակով, հին եգիպտական հաշվարկման համակարգերում: Ավելի ուշ Միշնայի և Թալմուդի հեղինակները՝ Թաննային և Ամորաին, լրացուցիչ չափումներ փոխառան իրենց ժամանակակից պարսկական և հին հունական համակարգերից: Եբրայական համակարգը մինչև օրս էլ սահմանափակումներ ունի, քանի որ հրեական հալախայի շատ դրույթներ արտահայտված են հենց այդ հաշվարկման համակարգում: Եբրայական չափումները ժամանակակից տասնորդական համակարգի վերածելը որոշակի դժվարություններ է ներկայացնում և քննարկման առարկա է դառնում հալախայի ոլորտում իշխանությունների միջև: