Մասնակից:Մարիամ Քահվջյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Անտիկ հունական գրականություն, հին հունարենով գրված գրականություն, որը ընդգրկում է հնագույն տեքստերից մինչև Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի տեքստերը։ Անտիկ հունական գրականությունից պահպանված ամենավաղ աշխատությունները, որոնք գալիս են սկզբնական Արխաիկ դարաշրջանից, երկու էպիկական պոեմներն են՝ «Իլիականն» ու «Ոդիսականը»։ Այս պոեմները տեղի են ունենում իդեալականացված Արխաիկ ժամանակաշրջանի անցյալում, որը մեր օրերում պարզվել է՝ որոշ առնչություններ ունի Միկենյան ժամանակաշրջանի հետ։ Այս երկու էպոսները, «Հոմերական օրհներգների» և Հեսիոդոսի «Թեոգոնիա» և «Աշխատանք և օրեր» պոեմների հետ միասին կազմում են հունական գրականության ավանդույթի հիմնական հիմքերը, որոնք հասնում են Դասական, Հելլենիստական և Հռոմեական ժամանակաշրջաններ։
Քնարական պոետներ Սապփոն, Ալքայոսը և Պինդարոսը շատ մեծ ազդեցություն են ունեցել հունական պոեզիայի ավանդույթի զարգացման սկզբնական շրջանում։ Էսքիլեսը հույն ամենավաղ ողբերգակնն է, որի բոլորի պիեսները ամբողջությամբ պահպանվել են։ Սոֆոկլեսը հայտնի է Էդիպի մասին իր ողբերգությունների, հատկապես «Էդիպուս արքայի» և «Անտիգոնեի» համար։ Եվրիպիդեսը հայտնի է իր պիեսների համար, որոնք շատ հաճախ հատում էին ողբերգական ժանրի սահմանները։ Կատակերգու Արիստոփանեսը գրել է հին ատտիկյան կատակերգության ժանրով, իսկ նրան հաջորդող դրամատուրգ Մենանդրոսը նոր ատտիկյան կատակերգության նախնական պիոներներից էր։ Պատմաբաններ Հերոդոտոսը և Թուկիդիդեսը, ապրել են մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում և գրառել են դեպքեր, որոնք տեղի են ունեցել իրենց ծնունդից փոքր-ինչ առաջ և կյանքի ընթացքում։ Փիլիսոփա Պլատոն գրել է երկխոսություններ սովորաբար իր ուսուցչի` Սոկրատեսի վերաբերյալ, որոնք զանազան փիլիսոփայական ուսումնասիրությունների մասին են եղել։ Մինչդեռ նրա աշակերտ Արիստոտելը գրել է բազմաթիվ տրակտատներ, որոնք հետագայում մեծ ազդեցություն են ունենում։
Հետագա կարևոր գրողներից են Ապոլլոնիոս Հռոդոսացին, որը գրել է «Արգոնավտիկա» էպիկական պոեմը Արգոնավորդների ճանապարհորդության մասին, Արքիմեդը, որը գրել է շրջադարձային մաթեմատիկական տրակտատներ և Պլուտարքոսը, որը հիմնականում գրել է կենսագրություններ և էսսեներ։ Երկրորդ դարի գրող Լուկիանոսը հույն էր և հիմնականում գրել է երգիծական ստեղծագործություններ[1]։ Անտիկ հունական գրականությունը խոր ազդեցություն է ունեցել հետագա հունական գրականության և առհասարակ արևմտյան գրականության վրա: Մասնավորապես, անտիկ հռոմեացի շատ հեղինակներ ոգեշնչվել են իրենց հույն նախահայրերից։ Վերածննդի դարաշրջանից ի վեր ընդհանուր առմամբ եվրոպացի հեղինակները, ներառյալ Դանթե Ալիգիերին, Ուիլյամ Շեքսպիրը, Ջոն Միլթոնը և Ջեյմս Ջոյսը, բոլորն էլ մեծապես օգտվել են դասական թեմաներից և մոտիվներից: