Մասնակից:Մարիամ Քահվջյան/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Կորեական ֆոլկլորի մաս կազմող պատմություններն ու սովորույթները, գոյություն ունեն արդեն մի քանի հազար տարի: Այս պատմություններն բխում են տարբեր ծագումից, ներառյալ շամանությունից, կոնֆուցիականությունից, բուդդայականությունից և այս շարքին ավելի վերջերս ավելացված քրիստոնեությունից:
Շատ ժողովրդական ավանդույթներ զարգանում են գյուղական տարածքներում, ինչպիսիք են գյուղերը: Նրանք հաճախ առնչվում են կենցաղների և հողագործության հետ, ամրապնդում են ընտանեկան և համայնքային կապերը: Ժողովրդական հեքիաթների ներկայացումը արտացոլում է սա, երբ դերասանները հաճախ խրախուսում և ներգրավում են հանդիսատեսին: Ավանդույթներն ու պատմությունները փոխանցվել են բանավոր, թեև հինգերորդ դարից ի վեր հայտնել են գրավոր տարբերակները։
Թեև շատ ավանդույթներ ավելի քիչ են կիրառվել կամ արդիականացվել են, բայց Ֆոլկլորը շարունակում է մնալ խորապես արմատեցված կորեական հասարակության մեջ՝ շարունակելով ազդել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կրոնը, պատմությունները, արվեստը և սովորույթները: