Մասնակից:Մարինե123/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հանցագործի ինքնություն, մարդու սոցիալ-հոգեբանական և մարդկային հատկությունների ամբողջություն, որը հանդիսանում է հանցագործություն կատարելու պատճառ և պայման։
Հանցագործի ինքնությունը տարբերվում է օրինապահ անձի ինքնությունից հասարակական վտանգավորությամբ, նրան ավելի ներհատուկ է հանցավոր կարիքները և մոտիվացիան, էմոցիոնալ-կամայն դեֆորմացիաներ և սոցիալ-բացասական շահերը։ Հանցագործի ինքնության խնդիրը առաջնային է՝ հանցավորության հետ կապված գիտության և, ամենից առաջ, քրեաբանության համար։
Անձի հասարակական վտանգավորությունը սովորաբար ձևավորվում է մինչև հանցագործություն կատարելը։ Այս գործընթացը իր տեղն է գտել կարգապահական և վարչական իրավախախտումների, բարոյազանց արարքներում: Սակայն քրեաբանության մեջ անձի ճիշտ անցումը, որը իր մեջ ներառում է սոցիալապես վտանգավոր հատկանիշներ, դեպի հանցագործի ինքնություն կապված է անձի կողմից հանցանք կատարելու պահի հետ: Որոշ քրեագետներ պնդում են, որ հանցագործի ինքնության գոյության մասին կարելի է խոսել միայն օրենքով սահմանված ժամանակահատվածում՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռից մինչև պատիժը կրելը և դատվածության մարման պահը[1]: Այլոք ցույց են տալիս, որ, ի տարբերություն քրեակատարողական համակարգի, քրեագետը պետք է դիտարկի ոչ միայն դատապարտվածներին, այլ նաև փաստացի հանցագործներին, քանի որ ավելի փորձառու և վտանգավոր հանցագործները հաճախ խուսափում են քրեական պատասխանատվությունից, չքննել իրենց նշանակում է չնկատել մի զգալի շերտի քրեկան մոտիվացիա[2]: Ամեն դեպքում, ժամանակակից գիտությունը գտնում է, որ մարդու մոտ սոցիալապես վտանգավոր հատկանիշների առկայությունը չպետք է հիմք հանդիսանա նրան վերաբերվելու որպես հանցագործի[3]:
Քրեաբանությունը ուսումնասիրում է հանցագործի ինքնության սոցիալ-ժողովրդագրական, սոցիալ-դերային և բարոյահոգեբանական նկարագրությունը: Բացի այդ, ընդհանուր առմամբ տվյալ թեմայի և քրեագիտության համար առանցքային է հանդիսանում է այն հարցը, թե ինչ բնույթ ունի մարդու հանցավոր վարքագիծը՝ կենսաբանական թե սոցիալական:
Հանցագործի ինքնությանը առանձին բնութագրեր (առաջին հերթին տարիքը և հոգեկան վիճակը, մեղսունակությունը որոշող) միաժամանակ համարվում են հանցագործության սուբյեկտի նախանշաններ, առանց որոնց հաստատման անձին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել: Բացի այդ, հանցագործի ինքնության բնութագրությունները պետք է գնահատվեն դատարանի կողմից՝ քրեական պատասխանատվություն նշանակելիս: Այնուամենայնիվ, նշվում է, որ «հանցագործի ինքնություն» հասկացության բովանդակությունը զգալիորեն լայն է, այն չի սպառվում քրեական իրավունքի համար յուրահատուկ նշաններով: Հանցագործի ինքնությունը հանդիսանում է կոմպլեքսային ուսումնասիրության և տարբեր ոլորտների գիտելիքներով մասնագետների քննարկման առարկա (քրեաբանություն, հասարակագիտություն, հոգեբանություն, հոգեբուժություն և այլն[4]):