Մասնակից:Մարինե Ղարիբյան/Ավազարկղ7
From Wikipedia, the free encyclopedia
Նրբաշերտ, ռուսական խոհանոցի ուտեստ, պատրաստվում է ջրիկ խմորից՝ տապակի մեջ[1][2][3]։
Ռուսական նրբաբլիթները թխվում են խմորիչով և ցորենի ալյուրով պատրաստված խմորից։ Մատուցվում են տաք վիճակում՝ հալեցրած կարագով կամ թթվասերով։ Ինչպես նաև կարող են մատուցել ձկնկիթով, մարինացված կամ ծխեցված ձկով և ըստ ճաշակի ցանկացած խավարտով[1]։ Խոհարարության մեջ անթթխմոր խմորից պատրաստված նրբաշերտերը կոչվում են նրբաբլիթներ: Դրանց մեջ կարելի է լցնել ցանկացած տեսակի միջուկ՝ կաթնաշոռ, միս, բրինձ, սունկ, մուրաբա, խնձոր[4][5][6]։ Օսեթական, չեչենական և ինգուշական խոհանոցներում նրբաբլիթները պատրաստվում են ցորենի և եգիպտացորենի ալյուրի խառնուրդից[7]։
Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նրբաբլիթները պատրաստվում են անթթխմոր խմորից[1]։ Նրբաբլիթներ (ֆր.՝ crêpe) թխում են նաև Ֆրանսիայում, Ավստրիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[8]։
Տարբեր ազգերի նրբաբլիթները՝ մորդովյան՝ պաչատ, բուլղարական՝ պալաչինկա, հունգարա-անդրկարպատյան՝ պալաչինտա, լեհական՝ նալեսնիկի, ուկրաինա-բելառուսական՝ նալիստնիկ, մոնղոլական՝ գամբիր, հնդկական՝ դոսա, եթովպիական՝ ինջերա։