Մասնակից:Մելիտա/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Նանկինի կամուրջ Յանցզի գետի վրա ( չինարեն՝ 南京长江大桥, փինյին:Nánjīng chángjiāng dàqiáo), հսկայական երկաթուղային կամուրջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքի Կուլոու շրջանի, Սյակուանի և Փուքոու շրջանի միջև, Յանցզի գետի գետաբերանից 345 կիլոմետր վերև: Կամուրջը առանցքային տրանսպորտային նախագիծ է Չինաստանում, որի վերին շերտը 15 մետր լայնությամբ և 4588 մետր երկարությամբ է, իսկ ստորին շերտը 14 մետր լայնությամբ և 6772 մետր երկարությամբ երկկողմանի երկաթուղային կամուրջ է, այն միացնում է Պեկին-Շանհայ երկաթուղին, որը տասնամյակներ շարունակ բաժանված էր Յանցզի գետի կողմից: Կամուրջը բաղկացած է երկու մասից՝ գլխավոր կամրջից և էստակադայից։ Գլխավոր կամուրջը բաղկացած է ինը հենասյուներից՝ առավելագույն բացվածքով 160 մետր և ընդհանուր երկարությունը՝ 1576 մետր։
Մելիտա/Ավազարկղ |
---|
Նանկինի կամրջի կառուցումը Յանցզի գետի վրա ավարտվել և բացվել է երթևեկության համար 1968 թվականին: Այն երրորդ կամուրջն է Յանցզի գետի վրայով՝ Ուհանի կամրջից և Չունցին Պայշաթուո կամրջից հետո: Այն նշանակալի է չինական կամուրջների պատմության մեջ, քանի որ ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է Չինաստանում, նաև գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես «ամենաերկար ճանապարհային-երկաթուղային կամուրջ»[1]: