Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ16
From Wikipedia, the free encyclopedia
Մաֆիա (կղզի) (Kisiwa cha Mafia), կղզի Տանզանիայի Պվանի շրջանում։ Կղզին իր մեծությամբ երրորդն է Տանզանիայի օվկիանոսի տարածքում[1], բայց վարչականորեն ընդգրկված չէ Զանզիբարի կիսաինքնավար շրջանի կազմում, որը քաղաքականապես առանձնացել է 1890 թվականից։ Մաֆիա կղզին ձևավորում է Մաֆիա շրջանի մեծ մասը՝ ափամերձ շրջանի վեց վարչական շրջաններից մեկը։ Տեղական արշիպելագը և գլխավոր կղզին հաճախ աննվանում են Չոլե շամբա Սուահիլի լեզվով, որը նախկինում գտնվող Չոլե քաղաքի կենտրոնական շրջանն էր Մաֆիայի ծոցում[2]։
Կղզու բնակչությունը կազմում է ավելի քան 40000 մարդ[3][4][5]։ Տնտեսությունը հիմնված է ձկնորսության, գյուղատնտեսության և Կիլինդոնի շուկայի վրա։ Կղզին գրավում է որոշ զբոսաշրջիկների, հիմնականում Սկուբա դայվինգի սիրահարների, թռչնադիտողների, ձկնորսների և հանգստանալու ցանկություն ունեցող մարդկանց[6][7]։