Մասնակից:Նարեհ/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Բիթլզն Անգլիական ռոք խումբ է, որը ձևավորվել է Լիվերպուլում, 1960 թվականին: Խմբի անդամներն էին Ջոն Լենոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը: Խումբը համարվում է ամենաառաջատարը և ամենաազդեցիկը պատմության մեջ[1]: Սկզբնավորվելով սքիֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ խումբը փոփ երաժշտության՝ դեպի արվեստի զարգացման և 1960-ական թվականների հակամշակույթի զարգացման անբաժանելի մասն էր[2]: Այն հաճախ ներմուծում էր դասական մասնիկներ, ավելի հին փոփ տարրեր, արտասովոր ձայնագրման տարբերակներ իսկ ավելի ուշ փորձարկեց մի քանի երաժշական ոճեր՝ սկսած փոփ բալլադներից և հնդկական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ և ծանր ռոք: Քանի որ խմբի անդամները շարունակում էին ազդեցություններ կրել զանազան մշակութային աղբյուրներից, նրանց երաժշտական և լիրիկական կենսափորձը աճեց, և նրանց ընդունում էին որպես դարի հասարակամշակութային շարժման մարմնացումներ:
Առաջնորդվելով երգերի հիմնական հեղինակներ Լենոնի և ՄաքՔարթնիի կողմից, Բիթլզը ստեղծեց իր հեղինակությունը՝
Նարեհ/Ավազարկղ | |
---|---|
The Beatles in 1964. Clockwise from top left: John Lennon, Paul McCartney, Ringo Starr and George Harrison | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Liverpool, England |
Ժանրեր |
|
Գործունեություն | 1960–1970 |
Լեյբլ | |
Կապված |
|
Կայք | thebeatles.com |
Նախկին անդամներ | |
|
նվագելով Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում՝ 1960 թվականից սկսած երեք տարի շարունակ: Սթյուարթ Սաթքլիֆը սկզբնապես հանդես էր գալիս որպես բաս-կիթառահար: 1958 թվականից սկսած՝ հիմնական եռյակը, բաղկացած Լենոնից, ՄաքՔարթնիից և Հարիսոնից, ունեցավ մի շարք հարվածային գործիք նվագողներ, նաև Փիթ Բեստն-ը, մինչև որ 1962 թվականին առաջարկեցին Սթարիին միանալ իրենց: Մենեջեր Բրայան Էփսթեյն ուղղորդեց նրանց դեպի մասնագիտական գործունեություն, իսկ պրոդյուսեր Ջորջ Մարթինն առաջնորդեց և զարգացրեց նրանց ձայնագրությունները՝ մեծապես ընդարձակելով խմբի հայրենական հաջողությունը նրանց առաջին` «Love Me Do» հիթից հետո 1962 թվականին: Նրանց ճանաչվածությունը հասավ նրան, որ երկրպագուները նրանց «Beatlemania» վանկարկմանն արժանացրիՆ: Նրանք ձեռք բերեցին «հրաշալի քառյակ» անվանումը՝ Էփսթեյնի, Մարթինի և խմբի շքախմբում եղած մյուս անդամների հետ՝ երբեմն ստանալով «հինգերորդ Բիթլ» ոչ պաշտոնական տիտղոսը:
Մինչ 1964 թվականը նրանք միջազգային աստղեր էին՝ գլխավորելով Միացյալ Նահանգների փոփ-շուկայի «British Invasion»-ը: Նույն թվականին Բիթլզի ձայնասկավառակներն ամենաշատ վաճառվածներն էին: Շուտով նրանք պատրաստեցին իրենց կինոֆիլմի առաջին ելույթը ծաղրա-վավերագրական «A hard Day's Night»-ի հետ (1964): 1965 թվականից սկսած, նրանք թողարկեցին բավականին նորարարական ձայնասկավառակներ՝ ներառյալ Rubber Soul-ը (1965), Revolver-ը (1966), Sgt. Pepper's Lonely Hearts Club Band-ը (1967), the Beatles (հայտնի որպես «White Album», 1968) և Abbey Road (1969) ալբոմները: 1968 թվականին նրանք հիմնեցին Apple Corps-ը՝ բազմաճյուղ մուլտիմեդիա ընկերությունը, որն գործող էլ մնաց: 1970 թվականին խմբի փլուզումից հետո, չորս անդամներից յուրաքանչյուրը հաջողության հասավ որպես մենակատար: Լեննոնը սպանվեց 1980 թվականի դեկտեմբերին, Հարրիսոնը 2001 թվականի նոյեմբերին մահացավ թոքի քաղցկեղից, իսկ ՄաքՔարթնին և Սթարրը շարունակում են երաժշտական ակտիվ գործունեություն ծավալել:
Բիթլզը պատմության մեջ ամենաշատ վաճառվող խումբն է. ամբողջ աշխարհում ձայնագրությունների գնահատված վաճառքը հասնում է 800 միլիոնի: Խումբն ամենաշատ վաճառվածն է Միացյալ Նահանգներում՝ 178 միլիոն հավաստված միավորներով: Խումբը ներգրավվեց Rock and Roll Hall of Fame-ում 1988 թվականին, իսկ բոլոր չորս հիմնական անդամներն անհատապես ներգրավվեցին 1994-2015 թվականներին: Նրանք ունեցել են ավելի շատ առաջնային ալբոմներ Բրիտանական չարթերում և վաճառել են ավելի շատ ձայներիզներ Միացյալ Թագավորությունում, քան որևէ մեկ այլ երկրում: 2008 թվականին խումբը գլխավորեց Billboard ամսագրի բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների ցուցակը, իսկ 2017 թվականին այն պահեց Hot 100 չարթում ամենահաճախ հանդիպող №1 հիթի ռեկորդը (20 սինգլ): Խումբը ստացել է յոթ Գրեմմի մրցանակներ, մեկ Ակադեմիական մրցանակ ՝ ամենայուրօրիանկ երգի հաջողության համար և տասնհինգ Իվոր Նովելո մրցանակներ: Խմբի մասնակիցները միասին ներառվել են Time ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: