Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ14
From Wikipedia, the free encyclopedia
Երկրների ցանկն ըստ նախընթաց և կանխատեսվող ՀՆԱ-ի (անվանական) մեկ շնչի հաշվով (անգլ.՝ List of countries by past and projected GDP (nominal) per capita) , Արժույթի միջազգային հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության, Տնտեսագիտության և բիզնեսի հետազոտությունների կենտրոնի կողմից երկրների դասակարգված ցանկ՝ ըստ նախընթաց և կանխատեսվող համախառն ներքին արդյունքի (անվանական) մեկ շնչի հաշվով։ Դասակարգումը կատարված է ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքների տվյալներով և ճշգրտված չէ գնաճի համար։ Պաշտոնական տվյալները վերցված են Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի Համաշխարհային տնտեսական հեռանկարների (WEO)[1], ինչպես նաև՝ Միավորված ազգերի կազմակերպության[2] , Տնտեսագիտության և բիզնեսի հետազոտությունների կենտրոնի[3] տվյալների բազաներից։