Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր ֆլամինգո[1][2] (լատին․՝ Phoenicopterus ruber), թռչուն ֆլամինգոների ընտանիքից: Կարմիր ֆլամինգոն համարվում է ընտանիքի ամենամեծ և պայծառ ներկայացուցիչը. գլուխը, վիզը, կուրծքը մուգ վարդագույն են: Կտուցը նույնպես կարմրա-վարդագույն է, վերջում սև։ Վարդագույն ոտքերի վրա առանձնանում են կարմիր հոդերը: Արուները, որպես կանոն, ավելի ծանր և բարձրահասակ են, քան էգերը: Կարմիր ֆլամինգոն ապրում է Կարիբյան ծովի ափին, աղի ծովածոցերում և լճերում: Կարող է իրականացնել շրջումներ սննդի որոնման համար և ամեն օր հաղթահարել մեծ տարածություններ՝ բնից մինչև սննդի վայրը: Կարմիր ֆլամինգոյի սննդի օրակարգը շատ բազմազան է, պարունակում է խեցգետնանմաններով, փափկամարմիններ, միջատներ, կապտականաչ և դիատոմային ջրիմուռները, նախկինում կարմիր ֆլամինգոյին դասում էին մոնոֆագների շարքին, որոնք սնվում էին բացառապես «Cerithium» ցեղատեսակի փափկամարմիններով։ Կեղտոտ ափերի կամ կղզիների վրա թռչունները ձևավորում են մեծ գաղութներ, որոնցում ցեխից կառուցում են կոնաձև բույն և դնում մեկ ձու: Կարմիր ֆլամինգոյի փոքրաթիվ մեկուսացված բնակչությունը ապրում է Գալապագոսյան կղզիներում: Այս թռչունները բնութագրվում են մարմնի և ձվի փոքր չափերով:
Տեսակը նկարագրվել է շվեդ բնագետ Կառլ Լիննեյի կողմից 1758 թվականին «բնության համակարգի» տասներորդ հրատարակությունում։ Բնության պահպանության միջազգային միությունը կարմիր ֆլամինգոն թվարկում է որպես ամենաքիչ անհանգստացնող տեսակ: Օրնիտոլոգների միջազգային միության դասակարգման համաձայն ՝ տեսակը պատկանում է ֆլամինգոյի ցեղին, որը ներառում է նաև սովորական և չիլիական ֆլամինգոները: