Մասնակից:Վահան Ֆարյան/Նոդար Կումարիտաշվիլի
From Wikipedia, the free encyclopedia
Նոդար Կումարիտաշվիլի (վրաց.՝ ნოდარ ქუმარიტაშვილი), վրացի սահնորդ, ով Կանադայի Ուիստլեր քաղաքում անցկացվող 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության օրը մարզումների ժամանակ մահացու պատահարի պատճառով մահացավ: Նա դարձավ չորրորդ մարզիկը, ով մահացավ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստվելու ընթացքում, և յոթերորդ մարզիկը, ով մահացավ կա՛մ ամառային, կա՛մ ձմեռային օլիմպիական խաղերում:
Նոդար Կումարիտաշվիլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Ազգություն՝ | վրացի |
Մասնագիտացում՝ | Սահնակային սպորտ |
Երկիր՝ | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1988 նոյեմբերի 15 |
Ծննդավայր՝ | Բորժոմ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | փետրվարի 12, 2010(2010-02-12) (տարիքը 21) |
Մահվան վայր՝ | Ուիստլեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Մասնագիտական տարիներ՝ | 2008-2010 |
1,79 մ | |
Քաշ՝ | 80 կգ |
Կումարիտաշվիլին, ով առաջին անգամ սկսել էր զբաղվել սահնակային սպորտով 13 տարեկանում, ծնվել էր պրոֆեսիոնալ սահնորդների ընտանիքում. նրա պապը այդ մարզաձևը բերել էր Վրաստանի Խորհրդային Հանրապետություն, իսկ իր հայրը և հորեղբայրը մրցում էին միմյանց հետ, երբ դեռ փոքր էին, հետագայում հորեղբայրը ստանձնել էր Վրաստանի Սահնակային սպորտի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը: Կումարիտաշվիլին ինքը մասնակցել է 2008-09 թվականների սահնակային սպորտի աշխարհի առաջնությանը: Նա եղել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարանի ուսանող, որտեղ 2009 թվականին ստացել է տնտեսագետի որակավորում: