Մասնակից:Օվսաննա Մարկոսյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Աուտիզմի սոցիալական և մշակութային ասպեկտները ծագում են աուտիզմ հասկացության ճանաչումից, աջակցման ծառայությունների և թերապիաների մոտեցումներից և նրանից, թե ինչպես է աուտիզմը ազդում «անձ» հասկացության սահմանման վրա[1]։ Աուտիզմի համայնքը հիմնականում բաժանվում է երկու ճամբարների․ նեյրոբազմազանության մոդել և աուտիզմի բժշկական մոդել։ Նեյրոբազմազանության մոդելը գտնում է, որ աուտիզմը գոյության այլ ձև է և բուժման կարիք չունի։ Մյուս կողմից էլ աուտիզմի բժշկական մոդելը գտնում է, որ աուտիզմը ունի բուժման կարիք[2]։ Կան աուտիզմի հետ կապված բազմաթիվ իրադարձություններ և տոնակատարություններ; Աուտիզմի իրազեկման միջազգային օր, Աուտիզմի կիրակի և Աուտիստիկ հպարտության օր։ Աուտիզմ առավել հաճախ ախտորոշվում է տղաների, քան աղջիկների մոտ[3]։