Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Գիշերային երկինք
From Wikipedia, the free encyclopedia
Գիշերային երկինք, գիշերային ժամանակ, երբ հայտնվում են երկնային մարմինները, ինչպիսիք են աստղերը, մոլորակները և Լուսինը, որոնք տեսանելի են լինում պարզ երկնքում մայրամուտի և արևածագի միջև ընկած ժամանակահատվածում, երբ Արևը գտնվում է հորիզոնից ցածր:
Գիշերային երկնքում լույսի բնական աղբյուրներն են Լուսնի լույսը, աստղերի լույսը և մթնոլորտի լուսարձակումը՝ կախված տարածքից և ժամանակից: Բևեռափայլը (ավրորա) լուսավորում է երկինքը՝ բևեռներից վերև ընկած հատվածները: Երբեմն, Պսակի զանգվածային արտանետումը Արեգակից կամ պարզապես արևային քամու բարձր մակարդակը կարող է երևույթը հասցնել մինչև հասարակած[1]:
Գիշերային երկինքը և դրա ուսումնասիրությունները պատմական նշանակություն ունեն ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մշակույթներում։ Նախկինում գյուղացիները օգտագործել են գիշերային երկնային մարմինների տեղը և դասավորվածությունը որպես օրացույց՝ որոշելու վարուցանքի ժամանակը: Շատ մշակույթներում աստղերի խումբը ներկայացրել են որպես համստեղություններ և դրանք օգտագործելով իրենց աստվածների մասին լեգենդներ և դիցաբանություն ստեղծելու համար:
Աստղագուշակության հնագույն զարգացած ուսմունքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ երկնային մարմինների միջև փոխհարաբերությունները ազդում են կամ տեղեկատվություն են հաղորդում Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գիշերը տեսանելի երկնային օբյեկտների գիտական ուսումնասիրություններով զբաղվում է դիտողական աստղագիտությունը։
Գիշերային երկնքում երկնային օբյեկտների տեսանելիության վրա ազդում է լույսի աղտոտումը: Գիշերային երկնքում Լուսնի առկայությունը պատմականորեն խոչընդոտել է աստղագիտական դիտարկմանը` մեծացնելով շրջակա միջավայրի լույսի քանակը: Արհեստական լույսի աղբյուրների ի հայտ գալով՝ լույսի աղտոտումը դարձել է մեծ խնդիր գիշերային երկինքը դիտելու համար: Օպտիկական ֆիլտրերը և լուսատուների փոփոխությունները կարող են օգնել մեղմել այս խնդիրը, սակայն օպտիմալ տեսարանների համար և՛ մասնագետ, և՛ սիրողական աստղագետները փնտրում են քաղաքային երկնքի լույսից հեռու գտնվող վայրեր: