Մասնակից:Anni Soleil/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Վիկինգներ, (հին անգլերեն wicing՝ ծովահեն[1], դանիերեն և բուկմոլ՝ vikinger , շվեդերեն և նյունորսկ՝ vikingar, իսլանդերեն՝ víkingar) հին սկանդինավյան ծովագնացներ։ Խոսել են հիմնականում՝ հին նորվեգերենով: Հյուսիսային Եվրոպայից արշավելով իրենց հայրենիք՝ միջին դարերում, մասնավորապես, 8-11-րդ դարերում առևտուր են արել ողջ Եվրոպայի տարածքում՝ հյուսիսում, կենտրոնում, արևելքում և արևմուտքում[2][3]։ Այս տերմինը տարածվել է նաև ժամանակակից անգլերենում և տեղական բարբառներում, այսպես անվանել են վիկինգների համայնքի բնակիչներին, ովքեր ապրել այն ժամանակահատվածում, որը հայտնի է որպես Վիկինգների դարաշրջան։ Սկանդինավյան ռազմականության, առևտրի, ժողովրդագրական էքսպանսիայի այս դարաշրջանն Սկանդինավիայի, Էստոնիայի, Բրիտանական կղզիների, Ֆրանսիայի, Կիևյան Ռուսիայի և Սիցիլիայի թագավորության վաղ միջնադարյան պատմության բաղկացուցիչ մասն է կազմում[4]։
Օժտված լինելով հրաշալի նավարկելու և ծովագնացությանը հատուկ բոլոր կարողություններով, և օգտագործելով երկայն նավեր՝ վիկինգների գործողությունները, երբեմն, ծավալվել են նաև Միջերկական ծովի առափնյա հատվածներում, Հյուսիսային Աֆրիկայում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Առաջ գնալով հետախուզության, էքսպանսիայի և բնակեցման տևական փուլերով (տեղափոխվելով հիմնականում ծովերով և գետերով)՝ վիկինգների համայնքները և կանոնակարգերը հաստատվել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Եվրոպական Ռուսաստանի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզիներ տարբեր տարածքներում, ընդհուպ մինչև՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափեր։ Դրա ապացույցը հին սկանդինավյան մշակույթի լայն տարածումն է և միաժամանակ` Սկանդինավիայի մշակույթում այլ օտար մշակույթների ուժեղ ազդեցությունը։
Վիկինգների ներկայիս հասկացությունը, որով սխալմամբ հաճախ անվանում են վիկինգների այսօրվա հետնորդներին և այժմյան Սկանդինավիայի բնակիչներին, հաճախ, մեծապես տարբերվում է այն բարդ կերպարից, որը երևան է եկել հնագիտական և պատմական աղբյուրներից։ Վիկինգների ազնվահոգի վայրենու իդեալականացված կերպարն ի հայտ է եկել 18-րդ դարում, կատարելագործվել է ու տարածվել 19-րդ դարի Վիկինգների պատմության վերականգնման ժամանակ[5][6]։ Վիկինգների մասին ընդունված այն կարծիքները, ըստ որոնց՝ նրանց բնորոշել են որպես բարբարոս ծովահեններ կամ խիզախ արկածախնդիրներ, մեծապես պարտական են այժմյան վիկինգների մասին 20-րդ դարի սկզբին ձևավորված զանազան հակասական առասպելներին։ Վիկինգների մասին ներկայիս հայտնի բնորոշումները հիմնականում հիմված են կլիշեների և կարծրատիպերի վրա, որոնք դժվարացնում են վիկինգների ժառանգության ներկայիս գնահատումը։ Նման բնորոշումները ոչ միշտ են ճշգրիտ, օրինակ՝ ոչ մի վկայություն չկա, որ վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ են կրել։