Մասնակից:Astghik Atanyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Նյարդային բուլիմիան, (լատ.՝ Bulimia nervosa) կամ պարզապես բուլիմիան, սնման խանգարում է, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով»: Շատակերությունը կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունումն է[1]: «Մաքրումը» օգտագործված սննդից ձերբազատման փորձն է[1]: Դա կարող է իրականացվել փսխման կամ լուծողական դեղամիջոցների կիրառման միջոցով[1]: Քաշ կորցնելու այլ փորձերը կարող են ներառել միզամուղների, խթանիչ դեղամիջոցների ընդունումը, ջրային քաղցը (water fasting) կամ գերծանրաբեռնող ֆիզիկական վարժությունները[1][2]: Բուլիմիա ունեցող անձինք մեծամասամբ նորմալ քաշ են ունենում[3]: Փսխման դրդման փորձերը կարող են հանգեցնել նախադաստակ-ֆալանգային հոդերի շրջանում մաշկի կոշտացմանը և ատամների քայքայմանը[1]: Բուլիմիան հաճախ ասոցացվում է այլ հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, նաև թմրանյութերի և ալկոհոլի կիրառման հետ կապված խնդիրները[1]: Բացի այդ, մեծ է ինքնասպանության և ինքնավնասման վտանգը[4]:
Բուլիմիան ավելի հաճախ է հանդիպում այն անձանց շրջանում, ովքեր ունեն նույն խնդրով տառապող մոտ ազգակից հարազատ[1]: Գենետիկ նախատրամադրվածության դեպքում հիվանդության առաջացման գնահատված հավանականությունը կազմում է 30%-ից 80%[2]: Այս հիվանդության ռիսկի այլ գործոնները ներառում են հոգեհուզական սթրեսը, հստակ մարմնակազմության (body type) հասնելու մշակութային ճնշումը (cultural pressure), վատ ինքնագնահատականը և ճարպակալումը[1][2]: Ռիսկի գործոններ են համարվում նաև խիստ սննդակարգին հետևելը խրախուսող միջավայրում ապրելը, ինչպես նաև քաշի մասին մտահոգ ծնողներ ունենալը[2]: Ախտորոշումը հիմնված է անձի բժշկական պատմության վրա[5], այնուամենայնիվ, այն բարդ է, քանի որ մարդիկ հիմնականում գաղտնի են պահում իրենց շատակերության և «մաքրման» սովորությունները[2]: Բացի այդ ախտորոշման բարդության տեսակետից նյարդային անորեքսիան առավելություն ունի նյարդային բուլիմիայի նկատմամբ[2]: Նմանատիպ այլ խանգարումները ներառում են շատակերությունը (binge eating disorder), Կլեյն Լևինի համախտանիշը, և անձի սահմանային խանգարումը (Borderline personality disorder)[5]:
Բուլիմիայի առաջնային բուժումը կոգնիտիվ-վարքային թերապիան է [1][6]: Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր(ՍՀԶՍԻ) հակադեպրեսանտների կամ եռցիկլիկ հակադեպրեսանտների կիրառումը թույլ ազդեցություն ունի[2][7]: Մինչ բուլիմիայի բուժման արդյունքները սովորաբար ավելի լավն են քան Անորեքսիայինը, մահվան ռիսկը նրանց մոտ ավելին է, քան ընդհանուր բնակչության մոտ[4]: Բուժումից 10 տարի անց անձանց 50%-ը ամբողջությամբ վերականգնվում է[2]:
Բուլիմիայի տարածվածությունը ամբողջ աշխարհում գնահատվում է 3,6 մլն մարդ՝ 2015 թ.-ի տվյալներով[8]: Երիտասարդ կանանց 1%-ը ունի բուլիմիա տվյալ ժամանակահատվածում, իսկ 2-3%-ը՝ իրենց կյանքի տվյալ ժամանակահատվածում[4]: Հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում զարգազող երկրներում[2]: Կանանց մոտ բուլիմիայի առաջացման հավանականությունը 9 անգամ ավելի է, քան տղամարդկանց մոտ[5]: Կանանց շրջանում բուլիմիայի տարածվածությունն առավել շատ է երիտասարդ չափահաս տարիքում (young adults)[5]: Առաջին անգամ բուլիմիան անվանվել և նկարագրվել է բրիտանացի հոգեբույժ Ջերալդ Ռասսել-ի կողմից՝ 1979 թ.-ին[9][10]: