Մասնակից:AziMaria/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնի անապականությունը կաթոլիկ և արևելյան ուղղափառ հավատք է, ըստ որի աստվածային միջամտության շնորհիվ որոշ անհատների (մասնավորապես սրբերի և սրբացվածների) մարմիններ մահից հետո ամբողջությամբ կամ մասամբ խուսափում են քայքայման բնականոն գործընթացից՝ ի նշան իրենց սրբության:
Ենթադրվում է, որ մարմնի անապականությունը տեղի է ունենում նույնիսկ այն գործոնների առկայության դեպքում, որոնք սովորաբար արագացնում են քայքայումը, ինչպես եղավ սրբեր Եկատերինա Ջենովացու, Ջուլի Բիլիարտի և Ֆրանցիսկոս Քսավյերի դեպքում[1]: