Մասնակից:Dnkhachatryan/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Ապգար, Ապգարի սանդակ — նորածնի վիճակի արագ գնահատման համկարգ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Virginia_Apgar.jpg/640px-Virginia_Apgar.jpg)
Անեսթեզիոլոգների 27-րդ ամենամյա կոնգրեսում 1952) ամերիկացի բժիշկ-անեսթեզիոլոգ Վիրջինյա Ապգարը առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց կյանքի առաջին րոպեներին նորածնի վիճակի գնահատման իր կողմից մշակված համակարգը[1]։ Սա երեխայի վիճակի առաջնային գնահատման պարզ մեթոդ է, բացահայտելու համար վերակենդանացման[2] միջոցառումների անհրաժեշտությունը անմիջապես ծնվելուց հետո[3][4]։
Սանդղակը առաջարկում է հինգ ցուցանիշների ամփոփ վերլուծություն, որոնցից ամեն մեկը գնահատվում է ամբողջական բալերով՝ 0-2[5][6][7]։ Գնահատման արդյունքը կարող է լինել 0-10 միջակայքում։
Ապգարի սանդակը հանդիսանում է երեք պարամետրերից մեկը՝ քաշի և հասակի հետ միասին, որը տեղեկացնում են նորածնի ծնողներին։