Մասնակից:Elen badalian/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
2015թ․-ի դրությամբ քրիստոնեությունը համաշխարհային բնակչության մոտ 7,5 մլրդ մարդկանցից 2,3 մլրդ կողմնակիցներ ուներ[1][2][3][4]։ Այն ներկայացնում է աշխարհի մոտ մեկ երրորդը և աշխարհի ամենամեծ կրոնն է քրիստոնեական երեք մեծ խմբերով՝ կաթոլիկ եկեղեցի, բողոքականություն և արևելյան ուղղափառ եկեղեցի[5]։ Քրիստոնեական ամենամեծ դավանանքը կաթոլիկ եկեղեցին է 1,3 մլրդ մկրտված անդամներով[6]։ Քրիստոնեական երկրորդ ամենամեծ ճյուղը բողոքականությունն է (եթե այն համարվում է մեկ ընդհանուր խումբ) կամ արևելյան ուղղափառ եկեղեցին (եթե բողոքականները համարվում են բաժանված բազմազան աղանդների)։
Քրիստոնեությունը գերիշխող կրոն է Եվրոպայում, Ռուսաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ֆիլիպիններում, Արևելյան Թիմորում, Հարավային, Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում և Օվկիանիայում[7]։ Կան նաև մեծ քրիստոնեական համայնքներ աշխարհի այլ մասերում, ինչպիսին են՝ Ինդոնեզիան, Կենտրոնական Ասիան, Միջին Արևելքը և Արևմտյան Աֆրիկան, որտեղ քրիստենությունը երկրորդ ամենամեծ կրոնն է իսլամից հետո: Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ քրիստոնյա բնակչությունն աշխարհում, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան և Ռուսաստանը[8]։
Տարբեր ձևերով քրիստոնեությունը հետևյալ 16 երկրների պետական կրոնն է. Արգենտինա (կաթոլիկ Եկեղեցի)[9], Հայաստան (Հայ առաքելական եկեղեցի), Տուվալու (Տուվալուի եկեղեցի), Տոնգա (Տոնգայի ազատ վեսլեյան եկեղեցի), Կոստա Ռիկա (կաթոլիկ եկեղեցի)[10], Դանիայի Թագավորություն (դանիական ազգային եկեղեցի)[11], Անգլիա (Անգլիայի եկեղեցի)[12], Հունաստան (Արևելյան ուղղափառ եկեղեցի), Վրաստան (Արևելյան ուղղափառ եկեղեցի)[13][14], Իսլանդիա (Իսլանդիայի Եկեղեցի)[15], Լիխտենշտայն (կաթոլիկ եկեղեցի)[16], Մալթա (կաթոլիկ եկեղեցի)[17], Մոնակո (կաթոլիկ եկեղեցի)[18], Նորվեգիա (Նորվեգիայի ավետարանական լյութերական եկեղեցի)[19], Վատիկան (կաթոլիկ եկեղեցի)[20] և Զամբիա: Նախքան կառավարության տապալումը քրիստոնեությունը նաև Եթովպական Կայսրության պետական կրոնն էր (ընդունվել է մ.թ. 340թ. Աքսումի թագավորության կողմից) [21]։