Մասնակից:Emptyfear/Գլխավոր էջ
From Wikipedia, the free encyclopedia
Բարի գալուստ Վիքիպեդիա,
ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 308 051 հոդված։
- Ստեղծել հոդված
- Օգնություն
- Պորտալներ
Շաբաթվա հոդվածի վերնագիր
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական...Ավելին⇒
- Կարդալ
Գիտե՞ք որ…
- ...Կանադայում ծնված այս հինգ աղջիկները (լուսանկարում), որն առաջին հայտնի հնգյակն է, որ ողջ է մնացել մինչև չափահասություն, ընտանիքում չորս ամիս ապրելուց հետո փոխանցվել են Կարմիր խաչին՝ դառնալով զբոսաշրջային նշանակալի տեսարժանություն։
- ...ավտոբուսներից, մետրոյից և քաղաքային տրանսպորտի այլ միջոցներից ինքնուրույն կարողանում են օգտվել նաև կենդանիները։
- ...ֆորմալինի մեջ պահվող 4,3 մ երկարությամբ վագրային շնաձկան դիակը (նկարում) այնքան շահութաբեր է եղել, որ հեղինակը նման՝ «ֆորմալինային շարք» է ստեղծել։
- ․․․Անտարկտիդայի սառույցների տակ կա կենդանի օրգանիզմներով լիճ։
- ...ասիական այս երկրում սննդի հետ եփում են երկաթե ձկներ:
- ...Վիկտորյա թագուհու ինքնահռչակ «պաշտոնական» առնետորսը բռնած առնետների մի մասը պահել է, բուծել՝ ստանալով անսովոր գույների առնետներ, այնուհետև դրանք վաճառել է որպես ընտանի կենդանիներ։
Մասնակցիր
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024
- CEE Spring 2024
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Ամսվա սրբագրում
Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հատոր 1,
Երևան, 1972
Ապրիլի 27
- 224 թ. – Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի արքա Արտաշիր Պապականը պարտության մատնեց պարթևական զորքին՝ կործանելով Պարթև Արշակունիների թագավորությունը:
- 1521 թ. – Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆեռնան Մագելանին (ծն. 1480 թ.)։
- 1749 թ. – մահացել է Մխիթար Սեբաստացին, հայ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր (ծն. 1676 թ.)։
- 1791 թ. – ծնվել է Սեմյուել Մորզեն, ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ստեղծողը (մահ. 1872 թ.)։
- 1908 թ. – Լոնդոնում մեկնարկեցին չորրորդ Ամառային օլիմպիական խաղերը։
- 1909 թ. – գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
- 1914 թ. – ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը (մահ. 1984 թ.)։
- 1927 թ. – մահացել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1892 թ.)։
- 1960 թ. – Տոգոլենդ պետության մի մասը անկախացավ Ֆրանսիայից՝ դառնալով Տոգո։
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- ապրիլի 21-ին հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն (լուսանկարում) դարձել է Կանադայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։
- ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստից հետո բողոքի ցույցեր են սկսել Հայաստանի Տավուշի մարզում։
- ապրիլի 16-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում գտնվող պատմական Բյորսենը (լուսանկարում) մեծ վնաս է կրել հրդեհից։
- ապրիլի 13-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում դանակով հարձակման (լուսանկարում) հետևանքով յոթ մարդ է զոհվել։
- ապրիլի 13-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ «Հեզբոլլահ»-ի և հութիների հետ համաձայնեցված հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և թևավոր ու բալիստիկ հրթիռներ (պատկերում)։
- Արկանզասի նահանգապետ Սառա Սանդերսը կանխարգելիչ կերպով արտակարգ դրություն է հայտարարել Արեգակի ամբողջական խավարման հետ կապված։
- ապրիլի 3-ին, Թայվանում՝ տեղական ժամանակով 07:58-ին, տեղի է ունեցել 7.4 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը ։
- մարտի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է կոնտեյներային նավի հարվածից հետո:
Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով • Ալեքսանդր Շիրվինդտ
Օրվա պատկեր
Ցուցափեղկ
«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն՝ ընտրյալ, լավ և տարվա հոդվածները, ինչպես նաև ընտրյալ ցանկերը: Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 61 ընտրյալ, 49 լավ, 38 տարվա հոդված և 8 ընտրյալ ցանկ։
Վերջին ընտրյալ հոդվածներն են՝ | Վերջին լավ հոդվածներն են՝ |
Նոր թեկնածուներ՝
|
Նոր թեկնածուներ՝
|
- Մեծ Հայքի գավառների ցանկ
- Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ
- Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
- Հունաստանի վարչապետների ցանկ
Նոր թեկնածուներ՝
- Չկան