Մասնակից:Fizmelkvar/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիսոլորտ, տիեզերքի տիրույթ աստղագիտական մարմնի շուրջ, որում լիցքավորված մասնիկները կառավարվում են կամ ենթարկվում այդ մարմնի մագնիսական դաշտի ազդեցությանը[1][2]: Դա կարող է առաջանալ այնպիսի մոլորակների կողմից, որոնք ունեն ակտիվ տաք երկաթ և նիկել կամ մետաղական միջուկներ, որոնց շարժումը ստեղծում է մոլորակային մագնիսական դաշտ, սակայն այդպիսի դաշտեր նույնպես հանդիպում են աստղերում, շնորհիվ պլազմայի փոխազդեցության: Մոլորակային մարմինների մոտ տիեզերական միջավայրում, մագնիսական դաշտը հիշեցնում է մագնիսական դիպոլ: Բացի դրանից, դաշտի գծերը կարող են զգալիորեն աղավաղվել էլեկտրահաղորդիչ պլազմայի հոսքի շնորհիվ, որը ճառագայթվում է Արեգակի կամ մոտակա աստղի կողմից: Օրինակ, արեգակնային քամին[3][4]: Մոլորակները, որոնք ունեն Երկրի նման ակտիվ մագնիսոլորտներ, ընդունակ են մեղմացնելու և արգելափակելու արեգակնային և տիեզերական ճառագայթների ազդեցությունը, ինչպես նաև կենդանի օրգանիզմներին պաշտպանում են վնասակար և վտանգավոր հետևանքներից: Սա ուսումնասիրվում է մասնագիտացված գիտական առարկաների՝ պլազմայի ֆիզիկայի, տիեզերական ֆիզիկայի և աէրոնոմիայի շրջանակներում: