Մասնակից:HajikyanE/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեթ Էլիանոր Աթվուդը (ծն. 1939 թ.-ի նոյեմբերի 18-ին) կանադացի բանաստեղծ է, վիպասան, գրաքննադատ, էսսեիստ, գյուտարար, ուսուցիչ և բնապահպանության ակտիվիստ: Նա հայտնի է մտահայեցական ֆանտաստիկայի ոճի ստեղծագործություններով, որոնց հիման վրա արվել են նաև մի շարք ադապտացիաներ: Նա հրատարակել է տասնյոթ բանաստեղծական ժողովածու, տասնվեց վեպ, տասը վավերագրական գիրք, ութ կարճ պատմվածքների ժողովածու, ութ մանկական գիրք և մեկ գրաֆիկական վեպ, ինչպես նաև պոեզիայի և գեղարվեստական գրականության փոքրիկ մամուլային հրապարակումներ:
Աթվուդը նաև ստեղծել և մշակել է ԼոնգՓեն-ը` իր հարակից տեխնոլոգիաներով, որն ավելի դյուրին է դարձրել փաստաթղթերի դիստանցիոն ռոբոտացված կազմման գործընթացը:
Որպես վիպասան և բանաստեղծ, Աթվուդը բազմազան թեմաներ է բարձրացրել իր ստեղծագործություններում` կապված լեզվի, գենդերի և ինքնության, կրոնի և առասպելի, կլիմայի փոփոխության և «ուժային» քաղաքականության հետ:[1] Իր բանաստեղծությունների մեծ մասը նա գրել է մանկուց իրեն ոգեշնչած առասպելների և հեքիաթների ազդեցության տակ:[2]
Աթվուդը և իր աշխատանքները արժանացել են բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, այդ թվում` Բուքերյան մրցանակի, Արթուր Քլարկի մրցանակի, Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի, Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակի և Ազգային գրական քննադատների և ԱՄՆ «ՓԵՆ» կենտրոնի կողմից շնորհված «Կյանքի նվաճումներ» մրցանակների:
Աթվուդը նպաստել է Գրիֆինի պոեզիայի մրցանակի և Կանադայի գրողների հիմնադրամի ստեղծմանը, ինչը համարվում է կանադական գրականության մեջ կատարված իր ներդրումներից ամենանշանավորը: