Մասնակից:Harutyun Papikyan/Քաղաքացիական բողոքները Սիրիայում (2011)
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար — հուլիս):
Քաղաքացիական բողոքները Սիրիայում | |||
---|---|---|---|
Մաս Արաբական գարուն | |||
Ամսաթիվ | 2011 թվական մարտի 15 — 2011 թվական հուլիսի 29 | ||
Վայր | Սիրիա | ||
Պատճառ | Գործազրկություն, Կաշառակերություն, Ավտորիտարիզմ | ||
Նպատակ | Բաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ | ||
Մեթոդ | Ցույց, վանդալիզմ, դասլքություն բանակից ու ոստիկանությունից | ||
Կարգավիճակ | ավարտված | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Ձեռբակալություններ, և այլն | |||
|
Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ինչպես Արաբական գարնան շարժում: Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և մարդու իրավունքների խախտմանը Բաշշար ալ-Ասադ կառավարության կողմից:
Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը, շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, և ցուցարարների դեմ դուրս եկան կանոնավոր զորքերը: Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին: Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը:[4]:
Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին մասշտաբային դասալքությունների բանակից և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը՝ հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց զինված ապստամբության: 2011 թվականի հուլիսի 29-ին ստեղծվեց ընդդիմական Սիրիայի ազատ բանակը, ինչից հետո հակամարտությունը վերաճեց քաղաքացիական պատերազմի: