Մասնակից:Haykanush Martirosyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
2023 թվականի հուլիս ամսվա տվյակների համաձայն, ՅՈՒՆԵՍԿՕ–ի անդամների կազմը ներառում է 194 անդամ պետություններ և 12 ասոցացված անդամներ[1]։ Որոշ անդամներ ունեն լրացուցիչ Ազգային կազմակերպչական կոմիտեներ (ԱՕԿ)` նախատեսված իրենց որոշ կախյալ (ոչ անկախ) տարածքների համար[2]: Ասոցացված անդամները ոչ անկախ պետություններն են։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի երեք անդամ պետություններ չեն հանդիսանում ՄԱԿ անդամ երկրներ. Կուկի կղզիներ,Նյուեյ, և Պաղեստին (Պաղեստինը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ոչ անդամ դիտորդ երկիր է սկսած 2012 թվականի նոյմբերի 29–ից), մինչդեռ ՄԱԿ անդամ երկրներ Իսրայելը և Լիխտենշտայնը չեն հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ անդամներ։ Իսրայելը և Միացյալ Նահանգները հեռացան 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը հակաիսրայելական կողմնակալություն ունի[3]։ Ավելի ուշ Միացյալ Նահանգները չեղարկեց իր որոշումը 2023 թվականին[4], կրկին ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից նույն տարվա հուլիսին[5]։
Կոսովոն անդամակցության համար հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից 2015 թվականին[6], սակայն առաջարկը գլխավոր համաժողովում չի ստացել անհրաժեշտ ձայների 2/3-ը[7]։