Մասնակից:Hun.gayane/Բահայիներ
From Wikipedia, the free encyclopedia
Բահայիները բահայի հավատի[1] հետևորդներն են: Բահայի հավատը համաշխարհային կրոն է, որը ծագել է 19-րդ դարի սկզբին Բահաուլլայի (թարգմանաբար Աստծո Փառք) հայտնության շնորհիվ: Բահաուլլայի ուսմունքի հիմնական թեման մարդկության միասնությունն է: Բահայիները կիսում են մարդկությանը ծառայելու ընդհանուր նպատակը և միավորում են իրենց ջանքերը, որպեսզի ներդրում կատարեն աշխարհի բարելավման մեջ:
Այս մասնակցի էջը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Բահայի հավատը ներկայացված է ավելի քան 100 000 վայրերում աշխարհի համարյա բոլոր երկրներում և տարածաշրջաններում: Բահայիները պատկանում են տարբեր սերունդների, ազգերի ու մշակույթների: Հայաստանում Բահայի համայնքները ծագել են դեռ Բահաուլլայի օրոք 19-րդ դարում, դրանք գործել են մինչև 1938թ և լուծարվել են Սովետական իշխանության պահանջով: Հայաստանի անկախացման առաջին տարիներին համայնքը պաշտոնապես գրանցվել է[2]: