Մասնակից:Lilit Stepanian/Ավազարկղ10
From Wikipedia, the free encyclopedia
Վեներա, զարմանալի երկրաբանությամբ մոլորակ: Արեգակնային համակարգի մյուս բոլոր մոլորակներից այն Երկրին ամենամոտն է և զանգվածով ամենանմանն է, բայց չունի մագնիսական դաշտ, կամ ճանաչելի թիթեղյա կառուցվածքային համակարգ: Գետնի մակերևույթի զգալի մասը բաց հրաբխային ապարներ է, որոշ մասեր՝ հողի բարակ և բծավոր շերտեր, ի տարբերություն Երկրի, Լուսնի և Մարսի: Գոյություն ունեն որոշ հարվածային խառնարաններ, կամ այլ կերպ կոչվող աստրոբլեմաներ, բայց Վեներան նման է Երկրին նրանով, որ կան ավելի քիչ խառնարաններ, քան մյուս քարքարոտ մոլորակներում, որոնք հիմնականում ծածկված են դրանցով:
Սա մասամբ պայմանավորված է Վեներայի մթնոլորտի հաստությամբ, որը խաթարում է փոքր հարվածները նախքան գետնին ընկնելը, սակայն խոշոր խառնարանների սակավությունը կարող է պայմանավորված լինել հրաբխային վերմակերևույթով, հվանական է, որ աղետալի բնույթ ունի: Հրաբխները Վեներայի վրա երկրաբանական փոփոխությունների գերիշխող գործոնն է։ Հրաբխային լանդշաֆտներից մի քանիսը յուրահատուկ են մոլորակի համար: Կան վահանային հրաբուխներ և ստրատոհրաբուխներ, որոնք նման են Երկրի վրա հայտնաբերվածներին: Հաշվի առնելով, որ Վեներան ունի մոտավորապես նույն չափը, խտությունը և կազմը, ինչ Երկիրը, հավանական է, որ հրաբխային զարգացումը կարող է շարունակվել մոլորակի վրա, ինչպես ցույց են տվել վերջին ուսումնասիրությունները[1]:
Վեներայի մակերեսի մեծ մասը համեմատաբար հարթ է։ Այն բաժանված է երեք տեղագրական միավորների՝ հարթավայրային, սարահարթային և տափաստանային։ Ռադարների դիտարկման առաջին օրերին սարահարթերը համեմատում էին Երկրի մայրցամաքների հետ, սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ դա մակերեսային է, և թիթեղների կառուցվածքային բացակայությունը այս համեմատությունը դարձնում է ոչ հավաստի: Կառուցվածքային առանձնահատկությունները առկա են սահմանափակ չափով, ներառյալ գծավոր «դեֆորմացված գոտիները», որոնք կազմված են ծալքերից և խզվածքներից: Դրանք կարող են առաջանալ ծածկույթի կոնվեկցիայի պատճառով: Շատ կառուցվածքային առանձնահատկություններ, ինչպիսիք են թեսսերաները (մեծապես դեֆորմացված տեղանքի մեծ տարածքներ, ծալված և ճեղքված երկու, կամ երեք մեծություններում) և արախնոիդները (սարդի ցանց հիշեցնող հատկանիշների համար) կապված են հրաբխ գոծընթացի հետ:
Էոլյան լանդշաֆտները տարածված չեն մոլորակի մակերեսին, սակայն զգալի ապացույցներ կան, որ մոլորակի մթնոլորտը առաջացնում է ապարների քիմիական եղանակային քայքայումը, հատկապես բարձր բարձրությունների վրա: Մոլորակը զարմանալիորեն չոր է, Վեներայի մթնոլորտում միայն ջրային գոլորշու քիմիական հետք է (20 մաս-մեկ-միլիոն) համարժեքությամբ։ Մակերեւույթի ռադարային պատկերներում տեսանելի չեն լանդշաֆտները, որոնք փաստում են տալիս անցյալում գոյությու ունեցող ջրի, կամ սառույցի մասին: Մթնոլորտը ցույց է տալիս իզոտոպային ապացույցներ այն մասին, որ ժամանակի ընթացքում հեռացվել են ցնդող տարրերից՝ գազի անջատումների և արևային քամու էրոզիայի հետևանքով, ինչը հավանական է դարձնում, որ Վեներան կարող էր հեղուկ ջուր ունենալ հեռավոր անցյալում ինչ-որ պահի, որի համար հստակ ապացույցներ չեն հայտնաբերվել: Վեներայի երկրաբանական պատմության մասին շատ ենթադրություններ այսօր շարունակվում են:
Վեներայի մակերեսը հեշտությամբ հասանելի չէ չափազանց խիտ մթնոլորտի (մոտ 90 անգամ ավելի, քան Երկրին մթնոլորտը) և 470°C (878°F) մակերեսի ջերմաստիճանի պատճառով։ Այն, ինչ հայտնի է դրա մասին, գալիս է ուղեծրային ռադարային դիտարկումներից, քանի որ մակերեսը մշտապես անորոշ ու խավար է՝ տեսանելի ալիքի երկարությամբ ամպի ծածկույթով: Բացի այդ, մի շարք վայրէջքներից հետո մակերեսից որոշ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում՝ պատկերներ։