Մասնակից:Lyova Hovakimyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Արմավիր մայրաքաղաք, Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, գտնվում է Արմավիրի մարզային[1] կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7-8 կիլոմետր հարավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։
Խորենացու պատմագրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ - Արամանյակը և նրա որդի Արամայիսը, Ք․ա. 2-րդ հազարամյակի 21 - 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա(նի) անունով մ.թա. 16-8-րդ դարերում Դաշտային Էթիունի թագավորության Ազա(նի) երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դարերում Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան՝Ուրարտական թագավորության մեջ։ Արա 3-րդ - Արգիշտի 1-ը Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք - վարչական կենտրոններից մեկը՝ Արգիշտիխինիլի[2], Ք.ա․ 4-1-ին դարերում՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակութային կենտրոնը[3]։ 8-րդ դարում այն նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դարերում՝ Արմավիր քաղաք[4]։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։