Մասնակից:Makruhi/Ավազարկղ մ
From Wikipedia, the free encyclopedia
Երկծալք կտավներ և այլ գործեր (հունարեն՝ δίπτυχον,[1] di "երկու" + πτυχή "ծալք") առարկաներ են, որոնք կազմված են միմյանց փակցված երկու հարթ վահանակներից։ Նմանատիպ ոճը տարածված է եղել հին աշխարհում։ Եղել են մոմապատ հուշատախտակներ ներսից պատված մոմով, որոնք թույլ էին տալիս գրառումներ անել, չափել ժամանակը և որոշել ուղղությունը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Diptych_Areobindus_Louvre_OA9525.jpg/640px-Diptych_Areobindus_Louvre_OA9525.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Diptych_Barberini_Louvre_OA9063_whole.jpg/640px-Diptych_Barberini_Louvre_OA9063_whole.jpg)
Ավելի ուշ հին աշխարհում փղոսկրյա երկծալք գործերը ծածկված են եղել դեպի դուրս ռելիեֆով։ Դրանք կարող էին լինել հայտնի արվեստի գործեր, որոնք արվում էին հանդիսավորությամբ նշելու օրինակ հռոմեացի հյուպատոսի գալուստը, բայց կային այնպիսինները, որտեղ նշում էին պոետների մուսայի հայտնվելը կամ էլ ի վերջո կարող էին արվել իրենց սեփական օգտագործման համար։ Կարևորագույն նշանակության գործեր պահպանվել են երրորդ դարի և ավելի ուշ կայսրերի ժամանակաշրջանից (235–395 թվականներ)և որոնցից ոմանք վերաօգտագործվել են որպես գրքերի կազմ։ Ամենամեծ պահպանված գործերից է բյուզանդական փղոսկրյա վահանակը, որի վրա պատկերված են հրեշտակապետներ, այն ստեղծված է եղել 525–550 թվականներին։[2] Միջնադարից սկսած պազմաթիվ կտավներ արվում էին երկծալք վահանակների տեսքով, որոնք հարմար էին տեղափոխման և սեփական օգտագործման համար։