Մասնակից:Meri Xarazyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիա «Մեծ յոթնյակի» առաջատար պետություններից մեկը՝ Իտալիան, Եվրոպական քաղաքակրթության հնագույն օջախներից է, աշխարհակալ Հռոմեական կայսրության ժառանգորդը: Օրինաչափ է, որ Իտալիան հաճախ դիտվում է որպես անցյալի նյութական և հոգևոր մշակույթի վիթխարի ազգային թանգարան: Հավերճ ծխացող Վեզուվ ու Էթնա հրաբուխները, վեհանիստ Ալպերի գեղատեսիլ լճերն ու գետահովիտները, Միջերկրական ծովի տաք ջրերն ու հարմար լողափերը, խնամքով մշակված դաշտերը, խաղողի ու ցիտրուսների այգիները, դարերի խորքից եկած ճարտարապետական մեծարժեք հուշարձաններնն անկրկնելի հմայք ու գեղեցկություն են հաղորդում Իտալիային:Իտալիայի ներկա մայրաքաղաքը հին դարերում եղել է աշխարհակալ Հռոմեական կայսրության կենտրոնը:
Իտալիայի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն հարուստ պատմությամբ և գեղեցիկ բնությամբ, այլ համաժխարհային մշակույթի գանձարանում իտալական ժողովրդի ունեցած մեծ ներդրումով: Իտալիան որպես ազգային պետություն ձևավորվել է 1870թ.: Խորհրդարանական հանրապետություն է: Վարչական առումով բաժանվում է 20 մարզի: Իտալիայի տարածքում են գտնվում երկու այլ պետություններ՝ Վատիկանը և Սան Մարինոն:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Flag_of_Italy.svg/640px-Flag_of_Italy.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Colosseum_at_night.jpg/640px-Colosseum_at_night.jpg)