Մասնակից:Nar Petrosyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մենք ապագայից ենք ռուս.՝ Мы из будущего, 2008 թվականի ֆանտաստիկ ժանրի ֆիլմ` ժամանակի մեջ տեղափոխվելու մասին: Նկարահանվել է Անդրեյ Մալյուկովի կողմից: Ֆիլմի ռուսական և համաշխարհային առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 21-ին: Զուգահեռաբար ֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային տարբերակով, որոնցում ներառվել են լրացուցիչ տեսարաններ, որի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 9-ին «Россия-1[1]» հեռուստաալիքով: Սկզբնական տարբերակները ֆիլմի անվանման եղել են՝ «Սև հետախույզները» և «Մինչև առաջին արյունը»[2]: 2010 թվականին նկարահանվել է ֆիլմի շարունակությունը՝ «Մենք ապագայից ենք 2[3]»:
Արագ փաստեր Մենք ապագայից ենք, Երկիր ...
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | ռազմական, մարտական, դրամա, Ֆանտաստիկա |
Թվական | 2008 |
Պրեմիերա | փետրվարի 21, 2008, |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Մալյուկով |
Պրոդյուսեր | Սերգեյ Շումակով Լյուդմիլա Կոկոբա Անգելինա Պավլիչենկո |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Շևցով Էդուարդ Վոլոդարսկի Կիրիլ Բելևիչ |
Օպերատոր | Օլգա Լիվինսկայա |
Երաժշտություն | Իվան Բուրլաև |
Տևողություն | կինոթատրոնային տարբերակը՝ 120 րոպե Հեռուստատեսային տարբերակը՝ 167 րոպե |
Բյուջե | 5 միլիոն դոլար |
Հաջորդ | «Մենք ապագայից ենք 2» |
IMDb | ID 1192431 |
ԿինոՊոիսկ | ID http://www.kinopoisk.ru/film/260315/ |
Փակել