Մասնակից:O'micron/Սևագրություն4
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (Իսպանիա, Պորտուգալիա, Անդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը:
Տարածք | 1,3 մլն կմ² |
---|---|
Բնակչություն | 152 մլն մարդ |
Երկրներ | 16 պետություն |
Կախյալ երկրներ | Ջիբրալթար Կատալոնիա |
Չճանաչված երկրներ | Հյուսիսային Կիպրոս |
Լեզուներ | ռոմական լեզվաընտանիք սլովոնական լեզվաընտանիք |
Ժամային գոտիներ | +2 |
Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավ-արևելյան Ասիան:
Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները: Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից:
Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պահմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով:
Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում: Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում: Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը: