Մասնակից:Ruzanna1/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիոս Վերգիլիոս Մարո (լատին․՝ Publius Vergilius Maro, [1]), Օգոստոսի ժամանակաշրջանի անտիկ հռոմեացի բանաստեղծ: Նա գրել է լատինական գրականության երեք ամենահայտնի բանաստեղծությունները՝ «Հովվերգանմանությունները» (կամ «Հովվերգություններ»), Գեորգիկները և Էնեականը: Ոչ այդքան նշանակալի մի շարք բանաստեղծություններ, որոնք տեղ են գտել «Appendix Vergiliana» ժողովածուում, վերագրվում են հենց Վերգիլիոսին[2][3]:
Վերգիլիոսը ավանդաբար համարվում է Հռոմի լավագույն բանաստեղծներից մեկը: «Էնեական» պոեմը, որպես այդպիսին, համարվում է Հին Հռոմի ազգային էպոսը: Հոմերոսի «Իլիականից» և «Ոդիսականից» հետո գրված Էնեական պոեմը շարունակում է տրոյացի փախստական Էնեասի պատմությունը, որն ամեն կերպ փորձում էր հասնել Իտալիա, որտեղ էլ իր ժառանգներ Հռոմուլոսը և Հռեմոսը կկառուցեին Հռոմ քաղաքը: Վերգիլիոսի աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան Արևմտյան գրականության վրա, հատկապես Դանթեի «Աստվածային կատակերգության», որտեղ Վերգիլիոսը ներկայացված էր որպես Դանթեի ուղեկցորդը դեպի Դժոխք և Քավարան[4]: