Մասնակից:Safi-iren/Ավազարկղ21
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան պատ, Լացի պատ կամ Ա-Կոտել (եբրայերեն՝ הַכֹּתֶל הַמַעֲרָבִי, հա-Կոտել հա-Մաարավի, Աշկենազական արտասանությունը` Կոսել ), հին քաղաք Երուսաղեմի հին պատի մաս (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ.ա 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո: Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր: Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը: Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին: 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և մահմեդական արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը: