Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Էնրիկե Մարտին Մորալես (իսպ.՝ Enrique Martín Morales), ավելի հայտնի է որպես Ռիկի Մարտին (անգլ.՝ Ricky Martin, ) պուերտոռիկացի փոփ երգիչ, դերասան և գրող[1][2]։
Satenik Avetisyan/Ավազարկղ2 | |
---|---|
Պատկեր:Ricky Martin 7, 2013.jpghttps://hy.wikipedia.org/wiki/Ռիկի Մարտին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Էնրիքե Մարտին Մորալես |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1971 Սան Խուան, Պուերտո Ռիկո |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, դերասան, գրող |
Գործունեություն | 1984-ից |
Լեյբլ | Columbia, Sony Music Latin, Sony Music Mexico |
Կայք | rickymartinmusic.com |
Կարիերան սկսել է 12 տարեկանում «Մենուդո» փոփ ակումբում։ Հինգ տարի ակումբում անցկացնելուց հետո 1990-ականներին թողարկել է մի քանի օտարալեզու ալբոմներ։ Մի շարք բեմերում և Մեքսիկայի հեռուստատեսային ալիքներում տարբեր ելույթներ ունենալով՝ դարձել է տեղական աստղ։ 1994 թվականին հայտնվել է «Գլխավոր հոսպիտալ» ամերիկյան սերիալի գլխավոր դերերում՝ խաղալով պուերտոռիկացի երգիչի դերը։
1999 թվականին մի քանի ալբոմներ թողարկելուց հետո Մարտինը Իսպանիայում Գրեմմի 41-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատարել է «The Cup of Life» երգը[3]։ Իր գրանցած հաջողությունցի հեգտո Մարտինը թողարկել է «Livin’ la Vida Loca» երգը, որը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում և դարձել լատինոամերիկյան փոփ երաժշտության լավագույն նմուշներից մեկը։ Այն վաճառվել է 8 միլիոն օրինակով՝ դառնալով բոլոր ժամանակներում ամենաշատ վաճառված երգերից մեկը[4]։ Նրա առաջին անգլալեզու ալբոմը (Ricky Martin), վաճառվել է 22 միլիոն օրինակով և դարձել բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[5][6][7]։
Վաճառել է ավելի քան 85 միլիոն ալբոմ, ունի 95 պլատինե երգ, ստացել է 2 American Music Awards, 7 Գրեմմի մրցանակ, 8 World Music Awards, 10 Billboard Music Awards, 8 MTV Video Music Awards։ Համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։