Մասնակից:Sigma'am/Ավազարկղ/Ծավալներ1
From Wikipedia, the free encyclopedia
Ամանդա Լի (Մենդի) Մուր[Ն 1] (անգլ.՝ Amanda Leigh "Mandy" Moore, ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ: «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի հաղթող:
Արագ փաստեր Մենդի Մուր, Հիմնական տվյալներ ...
Մենդի Մուր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mandy Moore |
Ի ծնե անուն | Ամանդա Լի Մուր |
Երկիր | ԱՄՆ |
Լեյբլ | Epic Records/EMI |
Կայք | mandymoore.com |
Փակել
Հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ «So Real», «I Wanna Be with You», «Mandy Moore» և «Coverage» ալբոմների թողարկումից հետո, որոնք նախատեսված էին դեռահաս լսարանի համար: 2002 թվականին Մուրը սկսել է իր դերասանական կարիերան, նկարահանվելով «Շտապիր սիրել» ֆիլմի գլխավոր դերում: Հետագայում նա խաղացել է գլխավոր դերեր մի քանի երիտասարդական ֆիլմերում: Երգիծական «Փրկվածը!» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում, Մուրը մարմնավորել է «վատ աղջկա», նախկին ֆիլմերում մարմնավորած կերպարների հակապատկերին: Ներկա պահին մարմնավորում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի գլխավոր դերերից՝ Ռեբբեկա Փիրսոնի դերը