Մասնակից:Sigma'am/Հարավաֆրիկյան Հանրապետությունում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված է 10 օբյեկտ (2018 թվական), որը կազմում է ընդհանուր թվի 0,9 %-ը (2018 թվականին 1073 օբյեկտ):
5 օբյեկտ ներառված է մշակութային չափանիշներով, 4 օբյեկտ՝ բնական, և 1 օբյեկտ՝ խառը[1]: Դրակենսբերգ պարկը համարվել է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց (չափանիշ i): Այսիմանգալիսո ջրա-ճահճային շրջանը և Դրակենսբերգի պարկը ճանաչվել են բնական ֆենոմեններ կամ բացարձակապես բնական գեղեղկության և գեղագիտական կարևորության տարածքներ (չափանիշ vii):
Բացի այդ, 2018 թվականի դրությամբ պետության տարածքում 5 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուների շարքում[2], այդ թվում՝ 4-ը մշակութային, 1-ը բնական չափանիշներով[2]:
ՀԱՀ-ը Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման կոնվեցիան ստորագրել է 1997 թվականի մայիսի 10-ին[3]: ՀԱՀ տարածքում առաջին օբյեկտը ցանկ մտցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 23-րդ համաժողովի ժամանակ: