Մասնակից:Siranush Harutyunyan/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Սինգապուրի Տոա-Պայո քաղաքի ծիսական սպանությունները տեղի են ունեցել 1981 թվականին։ Հունվարի 25-ին Տոա-Պայոի թաղամասում՝ բազմաբնակարան տան վերելակի մոտ, հայտնաբերվել է իննամյա աղջկա դի,իսկ երկու շաբաթ անց մոտակայքում հայտնաբերվել է մահացած տասամյա մի տղա։
Ենթադրվում էր,որ երեխաներին զոհաբերել էին հինդու աստվածուհի Կալիին։Սպանության մեղադրյալը՝Ադրիան Լիմը, մեդիում-ինքնակոչ է,ով խաբել է տասնյակ կանանց,ովքեր հավատում էին նրա գերբնական ունակություններին։Զոհերը վճարել էին նրան և սեռական հարաբերություններ ունեցել,Լիմը խոստացել էր նրանց հրաշագործ դեղամիջոցներ,գեղեցկություն և երջանկություն։Նրանցից երկուսը՝Տան Մուի Չուն (կինը) և Հո Կա Հունը ( «սուրբ կանանցից» մեկն էր համարվում) դարձան նրա հավտարիմ օգնականները։Երբ ոստիկանությունը հետազոտութնուններ սկսեց Լիմի զոհերից մեկի կողմից ներկայացրած բռնաբարության մեղադրանքների պատճառով,նա կատաղեց և որոշեց խափանել հետազոտությունները,ինչի համարել էլ սպանեց երկու երեխաների։Երկու դեպքում էլ Հոն գայթակղելով երեխաներին տարել էր Լիմի բնակարան,որտեղ էլ նրանց թմրանյութեր էին ներարկել և սպանել։Աղջկան բռնաբարել էր նոր սպանել։Նրանք երեքն էլ ձերբակալվել էին՝Լիմի բնակարում արյան հետքեր հայտնաբերելուց հետո։Չնայած նրան,որ գործի մեջ կար նաև <<ծիսական սպանություններ>> ձևակերպումը,մեղադրյալները հայտարարեցին,որ սպանության ժամանակ որևէ ծիսակարգ չեն կատարել,աղոթքներ չեն կարդացել,չեն այրել անուշահոտություններ,զանգեր չեն հնչեցրել։[1][2][3]
41 оր տևած դատավարությունը այդ ժամանակ երկրորդ ամենաերկար դատավարությունն էր Սինգապուրի դատական համակարգի պատմության մեջ։Մեղադրվողներից և ոչ մեկ չէր հերքում իր մեղքը։Նրանց համար նշանակված դատապաշտպանները ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց հաճախորդներին մահվան դատավճռից,պնդելով,որ մեղադրյաները հոգեկան շեղումներ ունեն և ի վիճակի չեն պատասխանատվություն կրել կատարված սպանությունների համար։
Իրենց կատարած հայտարարությունները հաստատելու համար,նրանք այդ գործին մասնակից էին դարձրել բժիշկներին և հոգեբաններին,ովքեր վերլուծեցին ամբաստանյալների կարգավիճակը և եկան այն եզրահանգմանը,որ նրանք տառապում են շիզոֆրենիայով,հոգեբանական և մոլական դեպրեսիայով։
Մեղադրող կողմի փորձագետը,սակայն հերքեց այդ վկայությունները և պնդեց,որ նրանք գիտակցաբար են կատարել իրենց գործողությունները,երբ պլանավորում և իրագործում էին սպանությունները։Դատավորները համաձայնվեցին մեղադրող կողմի հետ և երեքին էլ դատապարտեցին մահապատժի։Մահապարտների բանտախցում գտնվելով,կանայք ապարդյուն դիմել էին Լոնդոնի գաղտնի խորհրդի դատական կոմիտեին և խնդրել էին արժանացնել իրենց Սինգապուրի նախագահի ներողամտությանը։Լիմը,իր հերթին,չէր խնդրում ներել իրեն,նա համակերպվել էր դատարանի որոշման հետ և կախաղան գնաց ժպիտը դեմքին։Նրանք երեքն էլ կախաղան են բարձրացել 1988 թվականի նոյեմբերի 25-ին։
Տոա-Պայոի ծիսական սպանությունները ապշեցրել էին սինգապուրյան հասարակությանը։Սպանությունների հաշվետվությունները և դատական հայցերը սինգապուրի ժողովրդի ուշադրության կենտրոնում էին և մի քանի տարի շարունակ քննադատվել են։Այս իրադարձությունների հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։Սակայն երկու ֆիլմերն էլ սուր քննադատության արժանացան՝ սեռական հարաբերություների և բռնությունների չափից շատ տեսարանների առկայության պատճառով,ֆիլմերը այդքան էլ հայտնի չեն։Երեք մարդասպանների գործողությունները և պահվածքը ուսումնասիրվել են գիտնականների կողմից՝ քրեական հոգեբանության բնագավառում,իսկ դատավորների որոշումը դարձավ սահմանափակ մեղսագիտացկության իրավիճակի ուսումնասիրության առարկա։