Մասնակից:VSGrigorian/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ավանդական բժշկության համալսարան (ԱԲՀ), բժշկական բուհ Հայաստանի հանրապետությունում։ Ավանդական բժշկության համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին: Դասախոսական կազմը համալրված է մանկավարժական, մասնագիտական բազմամյա փորձառություն ունեցող, հանրապետությունում և նրա շրջանակներից դուրս ճանաչված գիտնականներով, դասախոսներով, բժիշկներով, որոնց աշխատանքի շնորհիվ ԱԲՀ-ն այսօր իր արժանի տեղն է զբաղեցնում հանրապետության բուհական համակարգում:
Ավանդական բժշկության համալսարան | |
---|---|
Հապավում | ԱԲՀ |
Միջազգային անվանում | University of Traditional Medicine of Armenia |
Հիմնադրված է | 1991 |
Հիմնադրիր | Նորիկ Սարիբեկյան |
Տիպ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Ռեկտոր | Նորիկ Սարիբեկյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ք․ Երևան, Ավան վարչական շրջան |
Հասցե | Մարշալ Բաբաջանյան փ․ 38ա |
Կայք | utm.am |
Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի նոր որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բժիշկ- մասնագետներ: Համալսարանում դասավանդվում ժամանակակից բժշկական մասնագիտություններ, ինչպես նաև, ի հավելումն՝ ավանդական բժշկության մոտեցումներ, այսպիսով համալսարանը Հայաստանում միակն է, որտեղ համակողմանի ձևով ուսումնասիրվում է ինտեգրատիվ բժշկությունը՝ որպես ամբողջական գիտություն։ Համալսարանի գիտական ուղղվածությունն է՝ կենսաբժշկական գիտությունը։ Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ.-ից, շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ: [1] [2] Համալսարանը համագործակցում է հանրապետության և օտարերկրյա հաստատությունների ու կազմակերպությունների, այդ թվում՝ հիվանդանոցների, գիտական և ուսումնական կենտրոնների հետ:
Ավանդական բժշկության համալսարանը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Այն կազմված է չորս կառույցից։ ԱԲՀ-ն ունի նյութատեխնիկական հարուստ բազա, որն ապահովում է ուսանողների առարկայական, լաբորատոր, գործնական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Համալսարանի տարածքում է գտնվում նաև Գիտաբժշկական ուսումնական կենտրոնը (ԳԲՈՒԿ), ախտորոշիչ և թերապևտիկ կլինիկա։