Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2021 - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2021.

Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Գորշ

Տիգրան Գորշ հարգելի Ավետիսյան91, նշանակալիությունը ցուցադրված է, խնդրում եմ վերանայել Ձեր կարծիքը– Այս անստորագիր գրառման հեղինակն է Խոստեղյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարի, հարգելի @Խոստեղյան, կվերընթերցեմ հոդվածը, անհրաժեշտությունից դեպքում կկատարեմ վերանայում։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 10:26, 1 Փետրվարի 2021 (UTC)[]


Ներողություն եմ խնդրում քննարկման հարթակը շփոթելու համար։Շնորհակալ եմ,որ հոդվածին կողմ եք արտահայտվել,հարցս ուղղված էր Voskanyan անունով խմբագրին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 98Áni (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։


Բարև Ձեզ Ավետիսյան91, ես մասնակից Նաիրա Աթոյանն եմ, կխնդրեմ ասեք ինչու է ջնջվել Արմեն Պավելի Առուստամյանի և Ռոստամ Գասպարյանի մասին գրված նյութերը: Աղբյուրները եղել են ,որի հիման վրա պատրաստվել են : Հարգանքով Նաիրա

Просьба

Барев уважаемый коллега! В статьях я сделал дополнен7ия согласно источников и и создал разделы, которых ранее не было. Коллега Нарек75 отменил мои правки. Могу Вас попросить перевести то, что я добавил и вернуть в статьи? Буду очень благодарен! Հարթաշեն (Սյունիքի մարզ), Սալվարդ, Շվանիձոր, Ախլաթյան (Սյունիքի մարզ), Գորայք--NikolayLukas (քննարկում) 08:35, 23 Մարտի 2021 (UTC)[]

Հարց Վպեդիա-ից (11:13, 9 Ապրիլի 2021)

Բարև Ձեզ,ուզում եմ կենսագրություն գրել․․խմբագրել եմ Մասնակցի էջում,սխալ է՞ --Վպեդիա (քննարկում) 11:13, 9 Ապրիլի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ։ Մասնակցային էջում հոդված չեն գրում։ Կարող եք գրել այն Ձեր սևագրության էջում՝ ավազարկղ, որից հետող տեղափոխել հիմնական անվանատարածք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:19, 9 Ապրիլի 2021 (UTC)[]

Հարց POitor-ից (19:20, 26 Ապրիլի 2021)

Բարև Ձեզ, կներեք Գագիկ Ծառուկյան հոդվածում ես 2021թ-ի ապրիլի 23-ին, ես փոխել էի Գագիկ Ծառուկյանի նկարը, բայց դուք հետ էիք շրջել, խնդրում եմ նշեք պատճառը։ --POitor (քննարկում) 19:20, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Բարև, հարգելի POitor։ Հավանաբար այլ մասնակիցների շարունակական վանդալությունների պատճառով է շփոթություն եղել, նկարը և կայքը, որոնք Դուք ավելացրել էիք, վերադարձրել եմ։ Այլ հարցերի դեպքում գրեք այստեղ։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 15:29, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Այսինքն կարո՞ղ եմ նկարը փոխել։ --POitor (քննարկում) 19:34, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Ձեր դրած նկարը արդեն վերադարձրել եմ՝ Գագիկ Ծառուկյան։ Սակայն նշեմ, որ վիքիպահեստում նկարը ներկայացված է ջնջման։ Դո՞ւք եք նկարի հեղինակը։--Ավետիսյան91 (քննարկում) 15:36, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Շնորհակալ եմ։ Այո ես եմ նկարի հեղինակը, տեղյակ եմ պատճառի մասին, սակայն քանի որ նորեկ եմ վիկիպեդիայում չգիտեմ ինչպես փոխեմ նկարի անվանումը(դա է պատճառը) --POitor (քննարկում) 19:40, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm
Մի գուցե սխալ եմ հասկացել պատճառը, եթե դժվար չէ խնդրում եմ ասեք պատճառը։[]

Եթե նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, այնսինքն Դուք անձամբ եք նկարել այն, ապա վիքիպահեստում ներկայացրեք ապացույցներ, որպեսզի նկարը չջնջեն։ Այնտեղ քննարկումը անգլերեն լեզվով է՝ Commons:Deletion requests/Files uploaded by POitor։--Ավետիսյան91 (քննարկում) 15:43, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Ոչ, անձամբ չեմ նկարել նկարը, իսկ այս դեպքում ի՞նչ պիտի անեմ։ --POitor (քննարկում) 19:45, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Վիքինախագծերում օգտագործվում են բացառապես ազատ արտոնագրով նկարներ, այս պարագայում այդ նկարը կջնջվի, քանի որ խախտել եք այլ մարդու հեղինակային իրավունքը, նրանից չունեք արտոնագիր։ Վիքիպեդիայում կվերադարձնեմ հին նկարը։--Ավետիսյան91 (քննարկում) 15:48, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Լավ, իսկ բոլոր նկարները կջնջվե՞ն, քանի որ որոշները մարդու նկար չեն, այլ լոգոներ են որոնք ներկայացվել են ջնջման --POitor (քննարկում) 19:50, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Լոգոները նույնպես ունեն հեղինակներ և հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտներ։ Այո, կջնջվեն։ Հավանաբար նաև նկատողություն ստանաք վիքիպահեստում։--Ավետիսյան91 (քննարկում) 15:52, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Լավ, այսինքն յուրաքանչյուր նկար տեղադրելուց առաջ պիտի հեղինակից թույլտվություն ստանա՞մ։
Օրինակ պիտի տեղադրեմ Նոր Հայաստան հեռուստաընկերության լոգոն, պիտի իրենցից թույլտվություն ստանա՞մ։ --POitor (քննարկում) 19:57, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Այո, բայց ոչ թե բանավոր համաձայնություն, այլ՝ արտոնագիր, որով միայն կարող եք նկարը բեռնել վիքիպահեստ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:59, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Իսկ կարո՞ղ եմ դնել այն աղբյուրի հղումը որտեղից վերցրել եմ։ --POitor (քննարկում) 20:01, 26 Ապրիլի 2021 (UTC)POitor_Arm[]

Եթե նկարը ազատ արտոնագրով է թողարկված, կամ ազատվել է հեղինակային իրավունքից, օրինակ նկարի հեղինակի մահվանից անցել է 70 տարի, ապա դրանք կարող եք բեռնել պահեստ՝ հղում տալով հեղինակներին։ Ծանոթացեք այս նյութին՝ Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում։--Ավետիսյան91 (քննարկում) 16:14, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

լավ, շնորհակալ եմ շատ բոլոր հարցերիս պատասխանելու համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է POitor (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Խնդրեմ, հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 16:20, 26 Ապրիլի 2021 (UTC)[]

Հարց Arman23001-ից (16:04, 22 Մայիսի 2021)

Բարև Ձեզ, ինչպես կարող եմ նոր նյութ ավելացնել? --Arman23001 (քննարկում) 16:04, 22 Մայիսի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ։ Նոր հոդված ստեղծելու համար անվանումը գրեք որոնման դաշտում, եթե հոդվածը առկա չէ, համակարգը Ձեզ կառաջարկի ստեղծել այն։ Սեղմեք անվանման վրա և կատարեք խմբագրումը, որից հետո ստեղծեք էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:11, 22 Մայիսի 2021 (UTC)[]

Խնդրում եմ վերանայել

Ողջույն, ես Լուսինե Միրզոյան եմ, խնդրում եմ վերանայել Ձեր կարծիքը https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF_%D5%89%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6 , հոդվածի ջնջման հետ կապված, աղբյուրները նշված են, նշանակալիության մասին ավելացվել է , ընթացքում կվերանայվի հոդվածը, քանի որ զինվորին 3 շաբաթ առաջ են հողին հանձնել, դեռ պատվոգրեր ու մեդալներ կլինեն։ Lusnem (քննարկում) 11:35, 23 Մայիսի 2021 (UTC)[]

Հարգելի Lusnem, շնորհակալություն նամակի համար։ Խնդրում եմ քննարկմանն առնչվող Ձեր առաջարկությունները, կարծիքները գրել համապատասխան քննարկման մեջ՝ Վիքիպեդիա:Ջնջման_առաջադրված_հոդվածներ#Հայկ Չախալյան--Ավետիսյան91 (քննարկում) 05:57, 25 Մայիսի 2021 (UTC)[]

Արցախյան պատերազմի մասնակից, կամավոր, նահատակ Հայկ Պետրոսի Չախալյանի մասին պատմող հոդվածի հնարավոր հեռացման առարկում

Հոդվածը կարևոր է եւ նշանակալի. նախ, նահատակ-հերոսի մասին ինֆորմացիայի որոնելի լինելը կարեւոր է պատմական փաստը հասանելի ու տեսանելի դարձնելու տեսանկյունից: Չեմ ուզում շատ պաթոս ներդնեմ մեկնաբանությանս մեջ, բայց կամավորագրված ու նահատակված զինվորի արարքից ավելի նշանակալի ի՞նչ արարք պիտի լինի, որ լուսաբանման արժանի լինի: Ես պատրաստակամություն եմ հայտնում հոդվածը թարգմանել եւ հրապարակել նաեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Կարծում եմ առողջ արժեհամակարգ ստեղծելու ճանապարհին, մենք պիտի իրական արժեքները առնվազն հասանելի դարձնենք սերունդներին:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լիլիթ Սահակյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ձեր հետ միանգամայն համաձայն եմ, հարգելի Լիլիթ Սահակյան, սակայն այս նախագիծը ոչ թե հայկական է, այլ հայերեն է։ Այն ունի նաև հոդվածների նշանակալիության չափանիշներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ), համայնքն ունեցել է նաև նման քննարկում՝ Սևագիր:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն։ Իսկ կոնկրետ հոդվածի հետ կապված Ձեր կարծիքը կարող եք գրել այստեղ՝ Վիքիպեդիա:Ջնջման_առաջադրված_հոդվածներ#Հայկ Չախալյան։ Շնորհակալություն--Ավետիսյան91 (քննարկում) 06:02, 25 Մայիսի 2021 (UTC)[]


Եթե բոլոր դիմողներին առանձին հոդված հատկացնել հնարավոր չէ, արդյո՞ք հնարավոր է բոլոր դիմողներին միասնական հոդված հատկացնել, թոփում անուն ազգանունները տեղադրել՝ որպես հիպերլինք,որը կտանի ներքեում դեպի հակիրճ ինֆորմացիա զինվորի կենսագրությունից:

Նախկին առարկմանս ի լրումն՝ Հայկ Չախալյանը հատուկ նշանակության արագ արձագանքման ջոկատում է կռվել: (Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն) սեւագիր հոդվածի հետ կապված:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լիլիթ Սահակյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ես առաջարկել եմ ունենալ ցանկեր, որտեղ միավորված կլինեն որոշակի ընդհանրություններ ունեցող զինվորականները, որպես առաջին քայլ ստեղծել եմ սա՝ Արցախյան երկրորդ պատերազմի մարտական ծառայության մեդալակիրների ցանկ, որը կիսատ է, այստեղ կարող է լինել նաև նկար, հավելյալ ինֆորմացիա, ցանկն ամբողջացվի։ «հատուկ նշանակության արագ արձագանքման ջոկատի» անդամը չափանիշներին չի բավարարում, այդպես չէ՞։--Ավետիսյան91 (քննարկում) 11:26, 25 Մայիսի 2021 (UTC)[]

Մեդալի ներկայացնում է ջոկի հրամանատարը, ով կոնկրետ դեպքում, նույնպես զոհված է: Պն-ի կողմից հնարավոր հետմահու պարգեւատրումների եւ դրանց կարգի մասին դեռ ինֆորմացիա չկա: Հատուկ նշանակության ջոկատը (спец наз)ը գուցե հնարավո՞ր է դասել որպես առանձին կատեգորիա:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Լիլիթ Սահակյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Միգուցե, հարգելի Լիլիթ Սահակյան։ Դրա համար կան համապատասխան քննարկումներ, որտեղ կարող եք Ձեր փաստարկները ներկայացնել և հիմնավորել անձի նշանակալիությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:32, 28 Մայիսի 2021 (UTC)[]

Հարց Սառա Ա․-ից (13:10, 3 Հունիսի 2021)

Բարև Ձեզ։Ուրախ եմ Վիքիպեդիայի թիմին միանալու համար։ Ինչպե՞ս կարող եմ հոդվածի քննարկման էջում կաղապարը տեղադրել։ --Սառա Ա․ (քննարկում) 13:10, 3 Հունիսի 2021 (UTC)[]

Ողջույն հարգելի Սառա Ա․։ Մենք նույնպես ուրախ ենք։ Քննարկման էջում կաղապար տեղադրելու համար սեղմեք «Խմբագրել կոդը» հղման վրա, պատճենեք անհրաժեշտ կաղապարը, տեղադրեք և պահպանեք, օրինակ՝ ((Թարգմանված հոդված|ru|Кинлодь))--Ավետիսյան91 (քննարկում) 13:14, 3 Հունիսի 2021 (UTC)[]

Հարց POitor-ից

Ողջու՛յն հարգելի՝ Ավետիսյան91: Կարո՞ղ եմ բեռնել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի նկարը՝ «FU-մահացած» փոխարինմամբ «Վիկիպեդիա», որպես ոչ ազատ պատկեր, հոդվածում ավելացնելու համար:--POitor քննարկում 16:08, 7 Հունիսի 2021 (UTC)[]

Ողջույն, հարգելի POitor։ Այո, այդ փոխարինումը հենց նման դեպքերի համար է նախատեսված, երբ այլևս հնարավոր չէ ունենալ ազատ պատկեր։ Բեռնեք, հարցերի դեպքում գրեք։ Շնորհակալ եմ--Ավետիսյան91 (քննարկում) 16:17, 7 Հունիսի 2021 (UTC)[]
Լավ, շնորհակալ եմ))--POitor քննարկում 16:40, 7 Հունիսի 2021 (UTC)[]

Հարց GayaneV-ից (19:39, 8 Հունիսի 2021)

Եթե հարցեր կառաջանա կդիմեմ ամպայմանխ շատ շնորհակալ եմ --GayaneV (քննարկում) 19:39, 8 Հունիսի 2021 (UTC)[]

Նիկոլ Փաշինյան հոդվածի մասին

Ողջույն, Ավետիսյան91, կարծում են դուք կողմնապահություն եք անում և հոդվածից հեռացնել այսպես ասած անցանկալի հատվածը անթույլատրելի է, քանի որ հոդվածում իմ ավելացված հատվածը փաստ է, որն ունի հիմնավորում(ներ)։ --POitor քննարկում 18:47, 26 Հունիսի 2021 (UTC)[]

Ողջույն, հարգելի POitor։ Շնորհակալություն այստեղ գրելու համար։ Խմբագրումը սա է։ Այժմ հիմնավորումը. հոդվածի ներածականում գրում ենք գլխավոր, առաջնային փաստերը անձի մասին, օրինակ Նիկոլ Փաշինյանը անկախ Հայաստանի միակ ղեկավարն է, որի ժամանակ Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում։ Սա առաջնային կարևության փաստ է, որը ինքս ավելացրել եմ հոդվածում, իսկ Ձեր խմբագրումը առաջնային կարևորություն չունի անձի մասին։ Բացի այդ, վտանգվել է նաև առնվազն Վայոց ձորի և Տավուշի մարզերի սահմանները։ Եվ երրորդ. այդ մանրամասնությունները կարող են տեղ գտնել հոդվածի «Հայ-ադրբեջանական հակամարտություն» բաժնում՝ հայկական տարածքների օկուպացիա, գերիների հարց, հայելային հետքաշման առաջարկ և այլն։--Ավետիսյան91 (քննարկում) 18:59, 26 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորհակալ եմ արձագանքելու համար, իհարկե կարող է իմ ավելացված հատվածը գրվի Ձեր նշած վերնագրի ներքո, բայց կարծում եմ այտեղ որտեղ որ ես էի գրել այնքան էլ սխալ չէ, քանի որ ներկայացվում է կապիտուլյացիայի էսպես ասած հետևանքները։ --POitor քննարկում 19:03, 26 Հունիսի 2021 (UTC)[]

Տեսեք. եթե գրում ենք դա, գրենք նաև Սև լճի օկուպացիան, Կութում առաջ գալը, զինվորներին գերեվարելը, մեկ զինվորի մահը ու դառնա մեծ բաժին ներածականում։--Ավետիսյան91 (քննարկում) 19:10, 26 Հունիսի 2021 (UTC)[]
Եթե դեռ անհամաձայնություն ունեք, ներկայացրեք, քանի որ կողմնապահության մեղադրանքը իրապես հիմք չունի։ Միակ խնդիրն այն է, որ ներածականում միայն առաջնային կարևորության ինֆորմացիան տեղ գտնի։--Ավետիսյան91 (քննարկում) 05:12, 27 Հունիսի 2021 (UTC)[]

Հասկանում եմ Ձեզ, ուղակի այն որ դուք իմ կարծիքով անհիմն հեռացրեցիք գրվածը, այդ իսկ պատճառով էդպիսի կարծիք ձևավորվեց, նաև Աժ ընտրությունների քննարկման բաժնում Ձեր գրածը իմ ավելացրած հատվածին(խոսքը //չեզուքություն// ենթավերնագրի մասնին է): Արդեն ամեն ինչ հասկանալի է և համաձայն եմ Ձեզ հետ, կփորձեմ Ձեր նշվածները և տվյալ թեմային վերաբերվողները գրել հոդվածում:--POitor քննարկում 18:47, 27 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորհակալ եմ ըմբռնման համար, հարգելի POitor և գնահատում եմ Ձեր կարևոր ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում։ --Ավետիսյան91 (քննարկում) 19:59, 27 Հունիսի 2021 (UTC)[]
Ձեզ նույնպես շնորհակալ եմ:--POitor քննարկում 20:08, 27 Հունիսի 2021 (UTC)[]

Կրկին ողջույն Ավետիսյան91, հոդվածի «Կապիտուլիացոն համաձայնագրի հետևանքները» ենթավերնագրի ներքո ավելացրել եմ, կխնդրեի նայել:--POitor քննարկում 14:56, 28 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի POitor, կարծես թեմայից քաջատեղյակ եք։ Կառաջարկեմ տվյալ հոդվածում գրել նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու տարիներին Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, արտաքին, ռազմական ոլորտների մասին որպես առանձին ենթաբաժիններ։--Գարդմանահայ (քննարկում) 07:30, 29 Հունիսի 2021 (UTC)[]
Ողջույն Gardmanahay, սիրով, բավարար քանակությամբ աղբյուրներ գտնելու պարագայում հնրարավորինս սեղմ ժամկետում կստեղծեմ, և շնորհակալ կլինեմ եթե դուք նույնպես աջակցեք ստեղծմանը:--POitor քննարկում 08:03, 29 Հունիսի 2021 (UTC)[]

Հարց Ալեքս Մաիլյան-ից (21:19, 21 Հուլիսի 2021)

Բարև ձեզ ինչպես ստեղծեմ հոդված իմ մասին: ես Բավականին հայտնի երաժիշտ եմ --Ալեքս Մաիլյան (քննարկում) 21:19, 21 Հուլիսի 2021 (UTC)[]

Բարև, հարգելի Ալեքս Մաիլյան: Վիքիպեդիայում չի խրախուսվում ինքնակենսագրականներ գրելը, որն առաջացնում է շահերի բախում և խնդիր է լինում չեզոքության հետ կապված։ Սակայն եթե վստահ եք, որ հոդվածի անձը հանրագիտարանային նշանակություն ունի, ապա առաջարկում եմ ծանոթանալ այս ուղեցույցին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 21:34, 21 Հուլիսի 2021 (UTC)[]

Ալեքս Մաիլյան

Ալեքս Մաիլյան ծնված 1995 թ. մարտի 13-ին: Ծնվել է ՀՀ-ի Արարատի մարզի ք.Վեդիում: Ծնունդով Հայ, մեծացած հայ ընտանիքում, հարուստ է ծնողներով ունի մեկ քույր: 12 տարեկանից զբաղվել է երգ երաժշտությամբ մինչ օրըս: Մեկ տարի առաջ ձեռք բերեց հայտնի երգչի կոչում, երգ որը նվիրված էր Հայ ազգին: Երգը բավականին լսումների արժանացավ: երգի անվանումը "https://www.youtube.com/watch?v=nOD_LQf0XzM&ab_channel=AlexMailyan"– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ալեքս Մաիլյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2021
Listen to this article