Մասնակցի քննարկում:Kar881am - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մասնակցի քննարկում:Kar881am.

Մասնակցի քննարկում:Kar881am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն

   Help-browser.svg Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Kar881am :-)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
Round logo of the Edit-a-thon on Armenian topics.png
Join, Edit, Check.png

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք ((Օգնեք ինձ)) և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ∑ίγμα (քնն.) 16:15, 19 Մայիսի 2021 (UTC)[]

Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia-logo-v2.svg Վիքիպեդիայի մասին
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսարիում
BluePillar.svg Հինգ սյուներ

Անաղբյուր հոդված. «Արշակունիների_թագավորության_պետական_կարգ»

Հարգելի Kar881am, Ձեր ստեղծած «Արշակունիների_թագավորության_պետական_կարգ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 15:57, 7 Հունիսի 2021 (UTC)[]

Հոդվածի բարելավում և կաղապար քննարկման էջում

Հարգելի մասնակից, հոդվածում հղում ավելացնելը կամ մի քանի բառի ավելացումը հոդվածի բարելավում չէ, խնդրում եմ հոդվածների քննարկման էջերում համապատասխան կաղապարն ավելացնել միան հոդվածն էապես բարելավելուց հետո։--Voskanyan (քննարկում) 17:46, 10 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի մասնակից, խնդրում եմ նշել, թե քանի՞ բառի ավելացումն կամ ուղղումն է համարվում բարելավվում, ի՞նչ է նշանակում "բարելավում", և խնդրում եմ անպայման հիմնավորել Ձեր կողմից ասված պատասխանները հավաստի աղբյուրներով. Շնորհակալություն: Kar881am (քննարկում) 02:33, 11 Հունիսի 2021 (UTC)[]

Բարելավում համարվում է բարելավումը, հոդվածը որակապես ավելի լավը դարձնելը, ոչ թե երկու բառի ավելացումը, որը էական դրական ազդեցություն չունի հոդվածի որակի վրա։ Բառերի ստույգ չափն իմանալու համար կարող եք դիմել տվյալ վիքիարշավի կազմակերպած մասնակցին, որպես հավաստի աղբյուր կարելի է նայել բառարանը և ստուգել բարելավում բառի բացատրությունը, բայց սովորաբար տվյալ արտահայտությունն օգտագործվում է հոդվածներում նշված նյութի վերաբերյալ, իսկ քննարկումներում սովորաբար պահանջում են նշել համապատասխան կանոնը։--Voskanyan (քննարկում) 04:07, 11 Հունիսի 2021 (UTC)[]

Եթե հոդվածի մեջ կա ցանկ և ցանկի մեջ ավելացվում է համապատասխան հոդվածների մասին նոր ինֆորմացիա , դա 2 բառ չէ, ինչ վերաբերվում է (բարելավում) հետևյալ բառի իմաստին, ես շատ լավ գիտեմ, թե բառարանից, թե ընդանրապես, այ Ձեր պարագայում կարծում եմ Ձեր նշած բառարանի կարիքը արդիական է: Kar881am (քննարկում) 05:13, 11 Հունիսի 2021 (UTC)[]

Զգուշացում

Հարգելի մասնակից, Վիքիպեդիայում խմբագիրները պարտավոր են հարգել միմյանց և հնարավորինս չեզոք վերաբերմունքով ընդունեն ցանկացած խմբագրի գրածը: Եթե համաձայն չեք գրվածի հետ, կարող եք դիմել այլ խմբագիրների կամ ադմինների, ես ուղղակի փորձեցի զգուշացնել, որ նման խմբագրումները Վիքիպեդիայում բարելավում չեն: Բարելավում համարվում է հոդվածում եղած տեքստին ծավալով գերազանցող և դրա որակը էապես բարելավող խմբագրումները: Իսկ մի հղման կամ մի տողի ավելացումը կոչում է խմբագրում, դրա համար հատուկ կաղապարներ չենք ավելացնում:--Voskanyan (քննարկում) 05:38, 11 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի մասնակից, անհարգելու հարց չկա, այստեղ կա թյուրըմբռնում Ձեր կողմից և սխալ դիտողություն անելու խնդիր, հոդվածը կամ հոդվածները որի մասին խոսք է գնում դրանց վերնագիրը արդեն, իսկ ասում են հետևյալ հոդվածի բովանդակության մասին , օրինակ՝ X մարզի եկեղեցիների ցանկ, այսինքն հետևյալ հոդվածում , բարելավելը դա նշանակուկ է, որ այդ ցանկում ավելացնել նոր եկեղեցիներ, իսկ, եթե հոդվածը լիեր ոչ նմանատիպ, կարծում եմ Ձեր դիտողությունը տեղին կլիներ, իսկ, եթե Դու դիտողություն եք անում զուտ ակտիվություն ցուցաբերելու առումով դա այլ բան է: Հույսով եմ հասկանալի էր. Kar881am (քննարկում) 06:10, 11 Հունիսի 2021 (UTC)[]
Հարգելի՛ Kar881am, վերանայեք Ձեր պահվածքը Վիքիպեդիայում։ Երբ Ձեզ դիտողություն են անում, մանավանդ փորձառու մասնակիցները, ապա դա զուտ Ձեզ օգնելու և Հայերեն Վիքիպեդիան պատշաճ մակարդակում պահելու նպատակով է, իսկ դուք մասնակցին անհիմն և ոչ կոռեկտ մեղադրում եք, թե դա անում է ակտիվություն ցուցաբերելու համար։ Սա զգուշացում է, և հետագա նման պահվածքի դեպքում կարգելափակվեք որոշ ժամանակով։--ԲեքոՔննարկում 04:18, 14 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի՛ -Բեքո կարդալով Ձեր կողմից հետևյալը, արդեն իսկ կոռեկտության սահմանները անցնում եք , ինչ է նշանակում ""վերանայեք Ձեր պահվածքը"", կամ ""Սա զգուշացում է, և հետագա նման պահվածքի դեպքում կարգելափակվեք որոշ ժամանակով"", սա նման է փողոցաին զրույցի, եթե նման ոճ ենք ընտրել խնդիր չկա, իսկ ինչ վերաբերվում է նրան թե ես ինչ եմ պատասխանել օգտատեր Voskanyan-ին, փորձեք գտնել մեկ այլ ավելի և ավելի գիտակ մասնագետի այս ոլորտում ու այս հարցը պարզել նրա հետ, և վերջում, եթե տիրապետում եք ""արգելափակման" գործիքակազմի հնարավորություններին չարժ է պատե կամ անպատե դրանով սպառնալ, քանի որ նման ոճը կարող է բերել նրան որ դուք արգելափակման ենթարկվեք։ Իսկ իմ գործողությունների մեջ մինչև օրս բացի դրականից Հայկական Վիքիպեդիայում ոչինչ չի արվել։ Kar881am (քննարկում) 07:12, 14 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, ի՞նչ փողոցային զրույց, ի՞նչի մասին եք խոսում։ Ինչքան հասկացա, դուք ինձ մեղադրում եք կոռեկտության սահմանները խախտելու մե՞ջ։--ԲեքոՔննարկում 16:22, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Բեքո, անկեղծ ասած անիմաստ եմ գտնում նման ֆորմատով էս (բազառը) շարունակել, եթե կան ավելի լուրջ ու քննարկելի հարցեր այս կամ մեկ այլ ֆորմատով, խնդիր չկա: Իմ նպատակը wiki-ում այն է, որ զարգացնենք Հայկական Վիկին: Իսկ հիմա կարծում եմ ավելի արդյունավետ կլինի աշխատենք, քանի որ wiki-ում ենք: Իսկ, եթե իմ գործողությունների մեջ կա (հանցակազմ) wiki-ի շրջանակներում, և հիմնավոր պատճառներ արգելափակման համար, կարող եք հանգիստ արգելափակել: Իսկ, եթե չկա, և ընդամենը սխալ դիտողությանը արժանի պատասխան եմ տվել դա այլ բան է: Միշտ էլ նույն եմ անելու, եթե անհիմն դիտողություն անեն: Kar881am (քննարկում) 16:43, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Ես հարց էի տվել, չպատասխանեցիք,այլ մասնակցի հարցը բազար անվանելը տարօրինակ է։ Ինչևէ, լավ եղեք, բարի խմբագրումներ։--ԲեքոՔննարկում 16:51, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Մեծատառ

Հարգելի Kar881am, խնդրում եմ պահպանել հայերենի և Վիքիպեդիայի կանոնները՝ հոդվածի անունում գրեք փոքրատառ եկեղեցի, խաչքար ևն և մի մորացեք գրել լրիվ անունը, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անձ է. իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի շենք է։ բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 04:05, 14 Հունիսի 2021 (UTC)[]

շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 07:11, 14 Հունիսի 2021 (UTC)[]

Չաշխատող արտաքին հղում

Հարգելի՛ Kar881am, Հայկական ազատագրական խմբակներ հոդվածի միակ հղումը չի աշխատում։ --ԲեքոՔննարկում 16:27, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 16:43, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Ջնջման է ներկայացվել «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 16:53, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! :) Kar881am (քննարկում) 18:30, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Անաղբյուր հոդված. «Ղարաչինար_(գյուղատեղի)»

Հարգելի Kar881am, Ձեր ստեղծած «Ղարաչինար_(գյուղատեղի)» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Voskanyan (քննարկում) 16:56, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 18:29, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Ջնջման է ներկայացվել «Ագարակ_(Վնսար)» էջը

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Ագարակ_(Վնսար)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 16:58, 16 Հունիսի 2021 (UTC)[]

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 06:16, 17 Հունիսի 2021 (UTC)[]

Ոչ ազատ պատկերների օգտագործման պայմաններ

Հարգելի՛ Kar881am, Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերների վերբեռնման պայմաններն են, կարծում եմ պետք կգան։

Ոչ ազատ պատկերները բեռնել կարելի է միայն, եթե դրանք համապատասխանում են ստորև բերված բոլոր պահանջներին։

  1. Ազատ նյութը առկա չէ։ Ոչ ազատ պատկերը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ (ա) ազատ պատկեր կամ դրան փոխարինող այլ պատկեր չկա, (բ) չի կարող հայտնվել մոտ ժամանակում, (գ) անհնար է այլևս լուսանկարել այդ առարկան կամ մարդուն։
  2. Ունի կարևոր նշանակություն հոդվածի համար։ Ոչ ազատ նյութի օգտագործումը պետք է կարևոր կրթական և տեղեկատվական նշանակություն ունենա։ Նկարը բեռնողից պահանջվում է հիմնավորել ոչ ազատ պատկերի օգտագործման կարևորությունը։ Եթե պատկերը միայն հավելյալ պատկերազարդման դեր է կատարելու, ապա դրա օգտագործումը Վիքիպեդիայում չի թույլատրվում։
  3. Չի վնասում հեղինակի կոմերցիոն շահերին։ Ոչ ազատ նյութի օգտագործումը չպետք է նվազեցնի ստեղծագործության առևտրային արժեքը և խանգարի նրան ձեռք բերելուն կամ այլ կերպ վնասի հեղինակի կոմերցիոն շահերին։
    1. Նվազագույն չափ։ Ոչ ազատ պատկերը պետք է ունենա նվազագուն չափ։ Եթե բավարար է միայն պատկերի մի մասի օգտագործումը, ապա պետք է կտրել ու բեռնել միայն այդքանը։ Չափը նվազագույնը լինի։
    2. Փոքր թույլտվություն։ Ոչ ազատ պատկերներ պետք է բեռնել հնարավորինս փոքր թույլտվությամբ (առավելագույնը 600px): Բարձր թույլատվությամբ պատկերներ օգտագործելը չի թույլատրվում։
    3. Սահմանափակ օգտագործում։ Ոչ ազատ պատկերը օգտագործել կարելի է միայն մեկ հոդվածում։ Մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր։ Ավազարկղերում և սևագրության էջերում պատկերները կարող են լինել մեկ ամսից ոչ ավել։ Չեն կարող օգտագործվել մասնակցի էջում, կաղապարներում, կատեգորիաներում։
    4. Ոչ ազատ նյութի օգտագործումը պատկերասրահներում և ցուցակներում նույնպես արգելված է։
  4. Ստուգելու հնարավորություն։ Ոչ ազատ նյութը պետք է օրինական կերպով հրապարակված լինի։
  5. Ամբողջական տվյալներ։ Ոչ ազատ նիշքի էջում պետք է տեղադրված լինի ((Ոչ ազատ պատկեր)) կաղապարը, որի մեջ պետք լրացված լինեն կաղապարի բոլոր 7 դաշտերը։

Եթե հարցեր կան, ապա սիրով կպարզաբանեմ։--ԲեքոՔննարկում 10:40, 19 Հունիսի 2021 (UTC)[]

Բաիր, շնորհակալ եմ: Kar881am (քննարկում) 10:46, 19 Հունիսի 2021 (UTC)[]

Ջնջման է ներկայացվել «Ղարաչինար_(գյուղատեղի)» էջը

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Ղարաչինար_(գյուղատեղի)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ լուրջ վերանայման կարիք ունի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 06:17, 24 Հունիսի 2021 (UTC)[]

Ոչ ազատ պատկերներ

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնակարգին, արդեն բեռնված եկեղեցիների նկարները տեղափոխել Վիքիպահեստ, եթե դրանց հեղինակը Դուք եք, իսկ հետագայում որպես ոչ ազատ պատկեր չներբեռնել այնպիսի օբյեկտների նկարներ, որոնք հնարավոր է լուսանկարել և բեռնել Վիքիպահեստ։--Voskanyan (քննարկում) 17:28, 30 Հունիսի 2021 (UTC)[]

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ հետևել ոչ ազատ պատկերների բեռնման կանոններին։ Ձեր հաշիվն արգելափակվել է երեք օրով, որից հետո խնդրում եմ որպես ոչ ազատ բեռնել միայն կանոնակարգին համապատասխանող նկարներ։--Voskanyan (քննարկում) 08:03, 7 Հուլիսի 2021 (UTC)[]

Տենց լավ չի ջնջեք միանգամից Kar881am (քննարկում) 08:54, 7 Հուլիսի 2021 (UTC)[]

Ջնջման է ներկայացվել «Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց» էջը

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:38, 18 Հուլիսի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ, կխնդրեմ մանրամասնեք, թե, որ պահն է հեղինակային իրավունքի խախտում և ում իրավունքն է խախտվել. Շնորհակալություն Kar881am (քննարկում) 06:16, 19 Հուլիսի 2021 (UTC)[]

Տեքստը ամբողջովին պատճենված է gegharkunik.am կայքից որի բոլոր իրավունքները պաշտպանված են © 2011 Գեղարքունիք.ամ։--ԲեքոՔննարկում 07:01, 19 Հուլիսի 2021 (UTC)[]

Հոդվածը բարելավել եմ, բացառությամբ 2 արձանագրությունները, քանի որ իմ կարծիքով արձանագությունները փոփոխելուց իմաստը կկորի Kar881am (քննարկում) 08:23, 19 Հուլիսի 2021 (UTC)[]

Հոդվածը ջնջեցի, քանի որ ինձ մոտ ցույց էր տալիս 60%-ից ավել պատճենում։ Kar881am ջան, կա՞ն այլ հոդվածներ, որոնք պատճենված ինչ-որ կայքերից։ Ես ամեն դեպքում հոդվածների վրայով կանցնեմ այս քանի օրը, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք հեղ. իրավունքի հետ։ --ջեօ (✡) 08:59, 9 Օգոստոսի 2021 (UTC)[]
Փաստորեն այս դեպքը եզակի չէ. Ագարակ_(Վնսար)ի դեպքում էլ է պատճենում եղել։ --ջեօ (✡) 09:02, 9 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հոդվածը բարելավել էի, և չեր կարող 60% նույնություն ունենար, շատ իզուր, որ ջնջել եք, ինչ վերաբերվում է (Ագարակ) հոդվածին, նույն պես սխալ դիտարկում է Ձեր կողմից, մի խնդրանք հոդվածները ոչ միայն ստուգեք copy-ի կայքի միջոցով այլ նաև կարդացեք, քանի որ հոդվածներում կան արձանագրություններ, որոնք չի կարելի փոփոխության ենթարկել, իսկ Ձեր կողմից նշված վերջին հոդվածի հետ կապված, copy-ի ընդամենը 25% որը թույլատրելի շեմ է և որի մեջ մեծ մասը արձանագրություններն եմ Kar881am (քննարկում) 09:30, 9 Օգոստոսի 2021 (UTC)[]

Ի՞նչն է սխալ դիտարկում։ Այն, որ Ագարակ_(Վնսար) հոդվածն այս տարբերակով պատճենված է եղել հոդվածում նշված աղբյուրից, սխա՞լ է։ Այն, որ Հայկական ազատագրական խմբակներ հոդվածի նախնական տարբերակը պատճենված է եղել հոդվածում նշված աղբյուրից, դա նույնպե՞ս սխալ դիտարկում է։ --ջեօ (✡) 09:53, 9 Օգոստոսի 2021 (UTC)[]

«Սուրբ_Աստվածածին_կաթոլիկ_եկեղեցի_(այլ_կիրառումներ)» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած «Սուրբ_Աստվածածին_կաթոլիկ_եկեղեցի_(այլ_կիրառումներ)» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ մեկ հոդվածի համար այլ կիրառումների էջեր չենք ստեղծում։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Armenuhi Voskanyan (քննարկում) 11:23, 16 Օգոստոսի 2021 (UTC)[]

Շատ լավ, շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 12:21, 16 Օգոստոսի 2021 (UTC) Kar881am (քննարկում) 12:21, 16 Օգոստոսի 2021 (UTC)[]

«Հայկական_ազատագրական_խմբակներ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած «Հայկական_ազատագրական_խմբակներ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ աղբյուրի հղումը չի բացում, միայն երեք խմբակի համար կարիք կա՞ առանձին հոդված ստեղծելու, եթե դրանք առանձին արդեն կան։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Voskanyan (քննարկում) 05:47, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Ուղղել եմ և տեղափոխել եմ (հիմնական) Kar881am (քննարկում) 06:02, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Ջնջման է ներկայացվել «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ մեկ աղբյուրի հիման վրա ստեղծված հոդված, որը չի համապատասխանում հանրագիտարանային հոդվածի չափանիշներին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 06:04, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Դուք ո՞ւրիշ հերոսի անուն չգիտեք Kar881am (քննարկում) 06:38, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հարգելի՛  Voskanyan խնդրում եմ Ձեզ ցույց տվեք ինձ կանոնակարգային այն կետը որով արգելվում է, օգտագործել մի աղբյուր կամ մի աղբյուր ունեցող հոդվածը ենթակա է ջնջման Kar881am (քննարկում) 07:59, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հոդված կարելի է գրել մեկ աղբյուրի հիման վրա, ինչպես և Դուք արել եք բազմաթիվ հոդվածների դեպքում, այստեղ մեկ աղբյուրի մասին նշել եմ այն պատճառով, որ ուղղակի վերցվել է տվյալ աղբյուրից (մանավանդ որ դա այնքան էլ գիտական աղբյուր չէ) ընդամենը մի քանի խմբակի մասի պատմող տեքստ և ստեղծել հոդված, մանավանդ որ տեքստը գրեթե նույնությամբ կրկնում է կայքում գրվածը։ Եթե կարծում եք, որ սխալ է պիտակվել, կարող եք հիմնավորումը գրել ջնջման ներկայացված հոդվածների էջում, քանի որ ջնջման ներկայացնելն ինքնին ենթադրում է քննարկում և համատեղ որոշման կայացում։ --Voskanyan (քննարկում) 12:42, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հարգելի Voskanyan ջան ջան ու էլի ջան, ես հասկանում եմ Ձեր մեծ գործը և գնահատում եմ Ձեր աշխատանքը, բայց Դու ասում եք (մանավանդ որ դա այնքան էլ գիտական աղբյուր չէ) ընդամենը մի քանի խմբակի մասի պատմող տեքստ և ստեղծել հոդված, մանավանդ որ տեքստը գրեթե նույնությամբ կրկնում է կայքում գրվածը), հարգելիս ես ինչ անեմ, որ Վիկի արշավի ցանկի մեջ այս հոդվածն է եղել և այդ հղումը., և նաև այն, որ ես ի՞նչ անեի, հորինեի նոր պատմություն հա՞ , փորձել եմ չկրկնվելով իմաստը նույնը պահեմ: Հիմա հասկանում եք, որ ասում եմ անտեղի է որոշ Ձեր դիտողությունները Voskanyan ջան


Kar881am (քննարկում) 13:03, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հոդվածների վերանայում

Հարգելի մասնակից, Ձեր ստեղծած հոդվածներում առկա են վրիպակներ, կետադրական ու շարահյուսական սխալներ, խնդրում եմ հնարավորինս վերանայել դրանք։ Ինչպես նաև լավ կլինի, եթե նոր հոդված ստեղծելիս ոչ թե տեղափոխեք սևագրի էջը, ալ դրա բովանդակությունը քոփի անեք ու տեղափոխեք նոր ստեղծվող հոդվածի էջ։ Հոդվածների պիտակումները չի արելի հանել մինչև քննարկամն ավարտը, խնդրում եմ ջնջման ներկայացված հոդվածի պիտակը չհանել։--Voskanyan (քննարկում) 06:14, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Մեկ փոքրիկ ավելացում. ոչ թե լավ կլինի, այլ պարտադիր է նոր էջում բովանդակությունը պատճենել և տեղադրել, հակառակ պարագայում հոդվածի պատմության էջում շատ տգեղ տեսարանների ենք հանդիպում։ Օրինակ Սուրբ Սիոն եկեղեցի (Ծուղրութ) հոդվածը ստեղծվել է այս տեսքով, հետո դարձել այսպիսին և այլն։ --ջեօ (✡) 07:39, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Ինչ վերաբերվում է պիտակը հանելուն, դրա մասին ես կոնկրետ հարց եմ տվել (12.07.21) ի zoom-ով հանդիպման ժամանակ, և պատասխան եմ ստացել, եթե հոդվածը ուղղվել է ԱՅՈ կարող եք հեռացնել, սրա հետ կապված դիմեք հետևյալ հանդիպման կազմակերպիչներին թող Ձեզ տրամադրեն այդ օրվա ձայնագրությունները, իսկ մյուս հարցի հետ կապված, ես բազմաթիվ հոդվածներ եմ հանդիպել, որոնց մեջ լիքը սխալներ են եղել, որոշները ուղղել եմ, և նույնը Ձեզ խոհուրդ կտամ անել, սա մեր սեփականությունը չի սա ընդհանուր գործ է, և ամեն անգամ ասել ( վայ դուք ստեղ կետ եք բաց թողել, իսկ այստեղ է-ի տեղը թ եք գրել մի տեսակ ձանձրալի է, եկեք կամ աշխատենք հանուն մի նպատակի(զարգացնել Հայկական Վիկին, կամ ընգնենք մեկս մյուսի հոդվածների հետևից) որը ես չեմ անի), իսկ ինչ վերաբերվում է նրան, որ արդյոք դուք ամեն ինչ ճիշտ եք գրում, հավատացեք, եթե լուրջ Հայերենի մասնագետների ներգրավեն ( ոչ դպրոցի մակարդակի) Ձեր հոդվածների մեջ բավական սխալներ կգտնեն:


Kar881am (քննարկում) 07:53, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]
Kar881am ջան, չգիտեմ՝ Ձեզ zoom-ով ինչ են ասել, պիտակումները մինչև քննարկման ավարտը հանել չի կարելի։ Ինչ վերաբերում է մյուս մասնակիցների հոդվածներում ուղղումներ կատարելում, լավ եք արել, դա բոլորիս կամավոր ընտրությունն է։ Նույնը նաև ես եմ արել այստեղ։ Բայց եթե այդ սխալները կրում են սիստեմատիկ բնույթ, անպայման պետք է տեղեկացնել մասնակցին, որպեսզի մասնակիցը կա՛մ ավելի ուշադիր լինի, կա՛մ սխալներն ուղղելու ուղղությամբ աշխատանք կատարի։ Այս պարագայում լրիվ անհասկանալի է, թե ինչու ես այսպես արձագանքում Voskanyan մասնակցի խնդրանքին։ Ի՞նչն է սխալ ասել։ Ի դեպ, անսխալական լինելու մասին. որտե՞ղ է ասվել, որ մնացած մասնակիցներն ամեն ինչ ճիշտ են գրում։ --ջեօ (✡) 11:43, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

GeoO ջան, եթե նույն մասնակից առաջին իսկ օրվանից 24 ժամ Ձեր հոդվածների մեջ լինի ու ամեն մի նշանի, կետի, գծի և ամեն ինչի մասին Ձեզ էլ հիշեցնի հավատացեք դա Ձեզ էլ կձանձրացնի, բոլորս շատ լավ գիտենք, որ կա webarchiv ու կարելի է ընդամենտ հղումը նրա միջոցով անցկացնել և վերջ, բայց կա՞ կարիք դրա համար էլ ասել, կամ մեկ հոդվածում մեկ աղբյուրը բավարար չէ, կա՞ նման կանոնակարգ: Խնդրում եմ նաև Ձեր նշածի հետ կապված (եթե հոդվածը ուղղվել է կարելի՞ է հանել պիտակ, թե՞ ոչ) սրա մասով էլ, եթե կա հստակ կանոնակարգ հղում տեղադրեք: P.S. ինչ վերաբերվում է zoom-ի meeting-ին այդ հարցս ուղղել եմ (Բեքո) մասնակցին և կարծում եմ նրա պատասխան ավելի քան բավարար էր ինձ!

Շնորհակալություն


Kar881am (քննարկում) 12:05, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]
Kar881am ջան, քանի որ հարցերը շատ են, եթե դեմ չեք, կետերով պատասխանեմ.
  1. Շարունակական սխալների (օրինակ կետադրական) դեպքում Դուք ի՞նչ եք առաջարկում անել։
  2. Webarchive-ը Վիքիպեդիայի հետ ի՞նչ կապ ունի։
  3. Մեկ հոդվածում մեկ աղբյուրի հետ կապված հարցը չհասկացա, կմանրամասնե՞ք։
  4. Ջնջման, անվանափոխման և այլ բովանդակային քննարկումների դեպքում հոդվածից պիտակը հեռացնելն արգելվում է։ --ջեօ (✡) 12:56, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

GeoO ջան, 1). Իհարկե ոչ, բայց եթե սկսենք ստուգել հոդվածները (հատուկ սխալներ գտնելու համար ) հավատացեք գրեթե 80% մեջ առնվազն մեկ-երկու սխալ կգտնենք։ Ի՞նչ եմ ես առաջարկում, ես առաջարկում եմ ուղղենք և անցնենք առաջ, ես շատ լավ գիտակցում եմ և փորձում եմ սխալները կամ վրիպակները հասցնել մինիմալի , բայց դե մարդ ենք ստացվում է։ 2)․ Webarchive-ը մեջբերումս այն էր որ քննարկում են բացում և ասում են գիտեք Ձեր դրած հղում ակտիվ չէ, ես էլ ասում եմ որ ընդամենը կարելի է անցկացնել Webarchive-ով և վերջ, դրա համար չբացել քննարկումներ։ 3). Իսկ այս մեջբերումս էլ վերաբերվում էր նրան որ նույն պես էլի նույն մասնակցի կողմից քննարկում է բացվում թե գիտես ունես մեկ աղբյուր դա բավական չի ջնջման եմ ներկայացնում։ 4). Ես Ձեզ խնդրեցի հիմնավորել Ձեր ասած և կանոնակարգից հղում տրամադրել հենց կոնկրետ Ձեր ասածի հետ կապված։ +5).Կամ այն որ մի քիչ առաջ բացվեց քննարկում թե բա (այս հոդվածի աղբյուրը գիտական աղբյուր չէ) մինչդեռ այդ հոդվածի թեման և աղբյուրը վերցրել եմ (Վիքինախագիծ:Հայկական թեմատիկայով վիքիարշավ/վիքիարշավի ցանկեր) Եվ վերջում էլ որ ստորև զգուշացում եք արել, այդ ամեն կապված է հենց այս բազմաբնույթ խնդիրնեիր հետ որ տեղի անտեղի քննարկումներ է բացվում, հիմա կարծում եմ պարզ էր ինչ նկատի ունեի ասելով «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Շնորհակալություն ուշադրության համար։ Kar881am (քննարկում) 13:28, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Ճիշտ է՝ նախագծի էջում դրված լինելը արդարացում չէ, բայց ես չգիտեի, այլապես մասնակցի քննարկման էջում չէի գրի, գուցե նախագծի էջում նշեի։ Հետագայում հաշվի կառնեմ։

Սխալների վերաբերյալ էլ նշեմ, որ դրանք մեկը կամ մի քանիսը չեն, ու մանավանդ ակնհայտ է, որ գրելուց հետո հոդվածները գոնե աչքի անցկացնելու դեպքում, օրինակ, շաղկապներից առաջ ստորակետեր կավելացվեին։ Ձեր հոդվածների նկատմամբ իբր իմ կողմից կողմնապահությունը և մշտապես աչքի անցկացնելը անհիմն մեղադրանք է, հոդվածների պիտակումը պայմանավորված է նրանով, որ Դուք մեծ թվով հոդվածներ եք գրում և դրանցում նկատելի սխալներ կան (եթե իսկապես ամեն մի չնչին սխալի համար պիտակեի, բոլորը կպիտակեի, ոչ թե մեկը), մյուս կողմից՝ ես երկար ժամանակ չէի նայում, ուղղակի ամփոփեցի ջնջման առաջադրված հոդվածների վերաբերյալ քննարկումները, ստիպված էի ուշադրություն դարձնել նշված հանգամանքի վրա։ Webarchive-ը ես չգիտեի, կներեք անտեղի անհանգստություն պատճառելու համար։ Նորից եմ նշում, որ մեկ աղբյուրի հիման վրա գրված լինելը հոդվածի ջնջման պատճառ չէ, բայց տվյալ հոդվածը ուղղակի վերցված է այդ մի աղբյուրից, որոշ բառեր փոխված են, բայց ընդհանուր առմամբ նույն տեքստն է։ Մեկ աղբյուրի հարցը այստեղ նշել եմ այն պատճառով, որ հոդվածը դասագրքի տեքստի նման է, եթե աղբյուրը գոնե վստահելի լիներ, օրինակ՝ հանրագիտարան, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում տեքստը և նրա աղբյուրը վստահելի չեն թվում։ Այնուամենայնիվ, ես հոդվածը միայն առաջադրել եմ ջնջման՝ գրելով իմ կարծիքը, եթե քննարկման արդյունքում կորոշվի, որ այն պետք է մնա, թող մնա։--Voskanyan (քննարկում) 15:22, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Հարգելի Voskanyan ջան, եղեք բարեհոգի և եթե տեսնում եք իմ ստեղծած հոդվածներում կետադրական սխալներ կամ որոշ փոքրիկ վրիպակներ ուղղեք դրանք (եթե դա Ձեզ նեղություն չի պատճառի) քանի որ բոլորիս նպատակն է Վիկն զարգացնել, լավ կլինի որ նման մոտեցում ունենանք: Նոր հոդված ստեղծելն էլ է բավական բարդ, (գտնել նյութեր, խմբագրել, հոդվածը զարդարել և այլն): Մենք բոլորս ունենք մեկ շահը այս ամեն մեջ, ունենանք Հայկական Վիկի-ում բարձր դիրք: Եղել է դեպքեր, երբ բավականին հայտնի հոդվածներում ( որոնք հայտնի վայրերի հետ են կապված) և որոնք օրական մեծ քանակի դիտումներ են ունենում, հանդիպել եմ սառսափել (տգետ) սխալների օրինակ՝ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, բայց հիմնադրվել է 11-րդ դարուն, ու շատ անգամ (գիդեր) ից լսել եմ նման ձևակերպում տվյալ եկեղեցու մասին ու նրանք մեջբերում են արել Վիկի-ն: Եվ բացատրել եմ, որ դա սխալ է և օրինակ եմ բերել ( չի կարա մարդը դառնա 5 տարեկան նոր ծնվի): Մի խոսքով եկեք օգնենք մեկս մյուսին: Իսկ եթե համամիտ չեք իմ ասածների հետ կարող եք շարունակել նույն կերպ: Kar881am (քննարկում) 15:51, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Զգուշացում

Kar881am ջան, «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք» արտահայտությունն օգտագործելը Հայերեն Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգի/էթիկետի խախտում է։ Այդ արտահայտությունն առհասարակ չի նպաստում առողջ քննարկմանը, հակառակը՝ ավելի է հեռացնում դրանից։ Խնդրում եմ այս գրառումս ընդունեք որպես զգուշացում, հաջորդ անգամ ստիպված կլինեմ որոշակիորեն սահմանափակել Ձեր գործողությունները Հայերեն Վիքիպեդիայում։ Շնորհակալություն։ --ջեօ (✡) 13:05, 18 Օգոստոսի 2021 (UTC)[]

Անաղբյուր հոդված. Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի)

Ողջույն, հարգելի՛ Մասնակից:Kar881am: Ձեր ստեղծած Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի) հոդվածն աղբյուրների կարիք ունի: Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։ Սա Վիքիպեդիայի կանոններից մեկն է և որակյալ, վստահելի հոդվածի կարևոր բաղադրիչը: Հարցերի դեպքում կարող եք դիմել, պատրաստ եմ օգնել: --Violla (WMAM) (քննարկում) 11:51, 25 Օգոստոսի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ, շնորհակալ եմ: Արդեն ուղղել եմ: Kar881am (քննարկում) 12:39, 25 Օգոստոսի 2021 (UTC)[]

Շատ բարի: Աղբյուրների հավաստի լինելու դեպքում պիտակը կհեռացվի:--Violla (WMAM) (քննարկում) 17:33, 25 Օգոստոսի 2021 (UTC)[]

Լավ, շնորհակալ եմ ) Kar881am (քննարկում) 18:08, 25 Օգոստոսի 2021 (UTC)[]

Անմշակ էջ. Շողակաթ Սուրբ Աստվածածին վանք

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած Շողակաթ Սուրբ Աստվածածին վանք հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Violla (WMAM) (քննարկում) 06:41, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ: Այո դա այն հոդվածներից է որը ստեղծել եմ այն ժամանակ, երբ բավարար փորձ չկար, հիմա ուղղել եմ: Իհարկե նյութի երկարությունը պակասել է, բայց փորձել եմ բովանդակային մասը պահպանել: Kar881am (քննարկում) 07:48, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հեղինակային իրավունքների խախտում «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Մեծ Թաղեր)» հոդվածում

Ուշադրությո՜ւն
Դուք ըստ էության վերջերս եք սկսել խմբագրել Վիքիպեդիան և հնարավոր է, տեղյակ չեք կարևորագույն կանոններից մեկին. Վիքիպեդիայում խմբագրելիս պարտադիր է պահպանել հեղինակային իրավունքները: «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Մեծ Թաղեր)» հոդվածը խմբագրելիս Դուք ակնհայտորեն վերցրել եք արդեն հրապարակված աղբյուրի տեքստը (մասնավորապես՝ https://monumentwatch.org/hy/monument/մեծ-թաղեր-գյուղի-սուրբ-ամենափրկիչ-եկե/ կայքից): Նման գործունեություն հնարավոր է, եթե Դուք ինքներդ եք հանդիսանում Ձեր կողմից հրապարակված հատվածի իրավատերը: Բայց քանի դեռ չեք ապացուցել, որ հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, Դուք չեք կարող հրապարակել տեքստը Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրի ներքո:

Պատճենված տեքստը, համաձայն կանոնների, պետք է ջնջվի: Մենք ուրախ կլինենք Վիքիպեդիայում Ձեր սեփական ներդրումների համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել:

-- Mari Avetisyan WMAM (քննարկում) 07:21, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Բարև Ձեզ, արդեն ուղղել եմ: Կխնդրեմ ստուգել և եթե ամեն ինչ կարգին է հանել պիտակը. :) Kar881am (քննարկում) 07:59, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, ստուգել եմ և հանել պիտակը։ Խնդրում եմ առավել ուշադիր լինել հոդվածներ գրելիս։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 08:27, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Շնորհակալ եմ, արդեն, իսկ նոր ստեղծվող հոդվածներս փորձում եմ ավելի որակով ստեղծեմ Kar881am (քննարկում) 11:07, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Անմշակ էջ. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ) հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Mari Avetisyan WMAM (քննարկում) 08:28, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Որ խնդրեմ կուղղորդեք ո՞րն է սխալը Kar881am (քննարկում) 13:26, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, խնդրում եմ քաղվածքից հետո եղած հատվածն ուշադիր կարդալ․ տեքստն անհասկանալի է, որոշ հատվածներ նույնիսկ իմաստ չեն արտահայտում։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 07:49, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Սա՞ նկատի ունեք

( «ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ ԱՍՏՈՒԱԾ ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ ԱՐԱԳԱԾՈՒ ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31») Kar881am (քննարկում) 08:15, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, այո, այդ քաղվածքից հետո շարադրված տեքստի մասին է խոսքը։

Իհարկե կներեք, բայց սա արձանագրություն է որի փոփոխելը կամ այլ ձևով գրելը դա ճիշտ չէ, քանի որ մենք հիշատակում ենք, որ այս ինչ տեղը կա արձանագրություն և որում ասվում է այս խոսքերը, և գրում ենք այն ինչը հենց արձանագրությունում է գրված, իսկ ինչ վերաբերվում է իմաստի արտահայտելու առումով դա գրողը կիմանա նա էլ ողջ չէ ցավոք (( Kar881am (քննարկում) 11:15, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, խնդրում եմ ուշադիր կարդալ վերը գրածներս։ Ես որևէ տեղ չեմ նշել, որ Դուք պետք է փոխեք արձանագրությունը, այլ դրանից հետո եկող պարբերությունները, որոնց մեծ մասը իմաստ չեն արտահայտում։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 11:20, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Ուղղել եմ, կարող եք ստուգել Kar881am (քննարկում) 15:22, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am, վերանայել եմ և հանել պիտակը։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 06:28, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 07:48, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Պատճենված հոդված․ Հանդաբերդի վանք

Հարգելի՛ Kar881am, Ձեր կողմից բարելավված Հանդաբերդի վանք հոդվածի հատվածները ամբողջությամբ պատճենված են (պատճենվել է հետևյալ կայքից)։ Այդ իսկ պատճառով ձեր կողմից կատարված խմբագրումը հետ է շրջվել։ Եթե կունենաք հարցեր կարող եք դիմել։ Հարգանքով AKB7 (քննարկում) 11:07, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ մասնակից կխնդրեմ նման դեպքում պիտակել ոչ թե մաքրել գրածը ամբողջությամբ: Հետ շրջեք որից հետո ես կխմբագրեմ Kar881am (քննարկում) 11:17, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Հարգելի՛ Kar881am Խնդրում եմ վերանայել հոդվածը և փորձել զերծ մնալ հոդվածի հատվածները նույնությամբ պատճենելուց։ Հարգանքով, AKB7 (քննարկում) 11:35, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

Բարի, արդեն ուղղել եմ, կարող եք ստուգել: Kar881am (քննարկում) 15:23, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)[]

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մասնակցի քննարկում:Kar881am
Listen to this article