Մասնակցի քննարկում:TonJ/Արխիվ 2020 - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մասնակցի քննարկում:TonJ/Արխիվ 2020.

Մասնակցի քննարկում:TonJ/Արխիվ 2020

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մծբինի պայմանագիր, Դվինի ճակատամարտ

Ողջույն, հարգելի TonJ: Խորհուրդ կտամ դադարեցնել հետևյալ (1, 2) խմբագրումները, քանի որ դրանք սխալ են: Մծբինի պայմանագիր (363) հոդվածը տեղափոխել եք Մծբինի պայմանագիր՝ մեկնաբանելով, որ նման անվանմամբ այլ պայմանագիր չի եղել: Մծբինի պայմանագիր (298), իսկ սա նման անվանմամբ պայմանագիր չէ՞: Կամ Դվինի ճակատամարտ (572) հոդվածը: Նման անվանմամբ ճակատամարտ նաև եղել է 640 թվականին (Դվինի ճակատամարտ (640)): Հարգանքներով՝ --Գևորգ💬 17:36, 3 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն: Դվինի պարագայում հոդվածների անվանումը տարբեր են՝ պաշարում/ճակատամարտ, եթե նույնը լիներ՝ կնկատեի: Մյուսի պահով՝ տեսել էի արդեն ու խնդրել էի, որ հետ վերադարձնեն նախկին անվանումը: Շնորհակալ եմ ուշադրության համար: Հաճելի տոներ:--TonJ (քննարկում) 17:39, 3 Հունվարի 2020 (UTC)
Շնորհակալ եմ Voskanyan մասնակցին սխալներն ուղղելու համար:--Գևորգ💬 17:43, 3 Հունվարի 2020 (UTC)
Կեցցե Voskanyan մասնակիցը, կեցցե՛: --TonJ (քննարկում) 18:24, 3 Հունվարի 2020 (UTC)


Պիտակի հեռացում

Հարգելի՛ TonJ, «Ցեղախառնություն» հոդվածը դեռ ավարտված և ստուգված չէ, խնդրում եմ հանել «Վատ թարգմանության» պիտակը և անհրաժեշտության դեպքում տեղադրել, ավարտելուց հետո։--Angelixus (քննարկում) 19:45, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]

Բարի երեկո: Կաղապարը հանեցի, բայց հիշիր, որ կա «խմբագրում եմ» կաղապարը կամ ավելի լավ՝ «Ավազարկղ» տիրույթը: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 19:50, 21 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Kool G Rap»

Հարգելի TonJ, Ձեր ստեղծած «Kool G Rap» հոդվածը վատ թարգմանություն է։ Խնդրում եմ մեկ անգամ ևս վերանայել այն։ Սխալները նշել եմ հոդվածի քննարկման էջում։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--TheBabushka (քննարկում) 00:22, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն: Շնորհակալություն 5 (հինգ) տարի հետ գնալու և հոդվածներս նայելու համար: Քանի որ ժամանակ չունեմ ամբողջությամբ նայեմ 5 (հինգ) տարի առաջվա հոդվածս՝ ուղղել եմ միայն ներածությունը, մնացած մասը՝ ջնջել: Դարձյալ շնորհակալություն 5 (հինգ) տարի առաջվա հոդվածներս նայելու համար:--TonJ (քննարկում) 15:51, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Առաջինը՝ չարժե, միշտ պատրաստ եմ օգնել։ Երկրորդը՝ պատահական եմ "ընկել" այդ հոդվածի վրա, տեսա, որ դուք եք ստեղծել, ասեցի օգնեմ բարելավեք, քանի որ ձեր համար որակն առաջնային է։ --TheBabushka (քննարկում) 16:55, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 17:11, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի TheBabushka մասնակից, նախապես ներողություն եմ խնդրում, հնարավոր է սխալվում եմ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Դուք պիտակավորում եք TonJ մասնակցի հոդվածները, քանի որ նա նախկինում պիտակավորել է Ձեր հոդվածները։ Եթե այդպես է, ապա խնդրում եմ զերծ մնալ նման պահելաձևից, եթե սխալվում եմ, ապա նորից եմ ներողություն խնդրում։--Սամվելքննարկում 17:45, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, եթե դա այդպես լիներ, մեկ հոդվածով դժվար թե բավարարվեի ։) Ինչևէ, դա այդպես չէ, ինչպես արդեն ասել եմ, ուղղակի պատահական եմ նկատել հոդվածը, և կարող էի պարզապես անցնել, բայց ինձ թվում է, որ այսպիսով գոնե չնչին կերպով օգնել եմ Վիքիպեդիային, ինչպես նաև մասնակցին։ Հաճելի խմբագրումեր ձեզ --TheBabushka (քննարկում) 17:50, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]

Չթարգմանված հատված

Հարգելի՛ TonJ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք «Խալիդա Ջարար» հոդվածին, քանի որ կա չթարգմանված հատված։ --Angelixus (քննարկում) 12:24, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Բյուզանդիայի_օքսֆորդյան_բառարան»

Հարգելի TonJ, Ձեր ստեղծած «Բյուզանդիայի_օքսֆորդյան_բառարան» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 19:29, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ուղղեցի, Վալեն ջան: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 19:33, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մասնակցի քննարկում:TonJ/Արխիվ 2020
Listen to this article