Մասշտաբ
From Wikipedia, the free encyclopedia
Մասշտաբ (գերմ.՝ Maßstab), թվային հարաբերություն, որը ցույց է տալիս, թե քարտեզի կամ հատակագծի վրա պատկերված օբյեկտը քանի անգամ է փոքրացված իրական չափերից։ Եթե այդ հարաբերությունը արտահայտվում է վերացական թվով, կոչվում է թվային մասշտաբ։ Այն արտահայտվում է կոտորակով, որի համարիչը հավասար է մեծության միավորին, իսկ հայտարարը ցույց է տալիս, թե պատկերվող տարածության գիծը քանի անգամ է փոքրացված։ Գծի երկարությունը չափելու համար կազմվում է գծային մասշտաբ։ Վերջինը հավասար միավորների (մմ-երի, սմ-երի) բաժանված ուղիղ գիծ է, որի թվերը (մ, կմ) ցույց են տալիս, թե այդ միավորներից յուրաքանչյուրը իրականում քանի կմ-ի կամ մ-ի է հավասար[1]։