![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Mastercard_2019_logo.svg/langhy-640px-Mastercard_2019_logo.svg.png&w=640&q=50)
Մաստեր քարտ
From Wikipedia, the free encyclopedia
«Մաստեր քարտ կորպորացիա» (անգլ.՝ Mastercard Inc.), ամերիկյան անդրազգային ֆինանսական ծառայությունների կորպորացիա, որի գլխամասը գտնվում է Փերչեյսում (Նյու Յորք)[9]՝ «Mastercard» միջազգային գլոբալ կենտրոնակայանում։ Համաշխարհային օպերացիաների գլխավոր գրասենյակը գտնվում է Միսսուրի նահանգի Օ'Ֆալոն քաղաքի Սենտ Չարլզ շրջանի մունիցիպալիտետում։ Ամբողջ աշխարհում քարտի հիմնական գործն է վճարումներ մշակել առևտրային բանկերի և քարտ թողարկող բանկերի կամ գնորդների վարկային միությունների միջև, ովքեր օգտագործում են «Mastercard» ապրանքանիշի դեբետային, վարկային և կանխավճարային քարտերը գնումներ կատարելու համար։ «Mastercard Worldwide» ընկերությունը հրապարակային առևտրային ընկերություն է 2006 թվականից։ Մինչև իր IPO առաջարկը «Mastercard Worldwide»-ը ավելի քան 25 000 ֆինանսական հաստատությունների համատեղ կոոպերատիվ էր, որոնք թողարկում էին ապրանքանիշային քարտերը։
Մաստերքարտ Mastercard Inc. | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, քարտային ասոցիացիա, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1966 |
Վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Michael Miebach?[2] |
Գլխավոր անձինք | Աջայ Բանկա (գործադիր նախագահ) Մայքլ Մայբախ (նախագահ և գործադիր տնօրեն) |
Սպասարկվող տարածք | Համաշխարհային (բացի Հնդկաստանից և Ռուսաստանից) |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ և Ֆինանսական սպասարկման գործունեություն, բացառությամբ ապահովագրության և կենսաթոշակային ֆինանսավորման[3] |
Արտադրանք | Դեբետային, կրեդիտային քարտեր, վճարման համակարգեր |
Ընդհանուր ակտիվներ | ![]() |
Հասույթ | ![]() |
Գործառնական շահույթ | ![]() |
Զուտ շահույթ | ![]() |
Աշխատողների թիվ | ▲21 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[4] |
Դուստր ընկերություններ | Մաստեր քարտ (Բելգիա), Մաստեր քարտ (Մեծ Բրիտանիա) և Ekata, Inc.? |
Կայք | mastercard.com |
Մասնակից է | Համացանցի կոնսորցիում[5], FIDO Alliance[6], Mastercard Maestro, BCV, Crédit Agricole, Wirtschaftsforum der SPD[7], Economic Council Germany[7], BITKOM[7] և Q48753637?[7] |
Բորսա | NYSE: MA[8] |
![]() |
Մաստեր քարտը, որը 1966-1969 թվականներին ի սկզբանե հայտնի էր որպես Ինտեր բանկ (Interbank) և 1969-1979 թվականներին Մաստեր չարջ (Master Charge)[10], ստեղծվել է մի քանի տարածաշրջանային բանկային քարտերի ասոցիացիաների դաշինքի կողմից՝ ի պատասխան «Bank of America»-ի կողմից թողարկված BankAmericard-ի, որը հետագայում դարձավ Վիզա վարկային քարտ՝ թողարկված «Visa» ընկերության կողմից։