From Wikipedia, the free encyclopedia
Մաստիտ, կրծքագեղձի բորբոքում, որն սովորաբար կապված է կրծքով կերակրման հետ[1][5][6]։ Արտահայտվում է տեղային ցավով, կարմրությամբ[1], ջերմությամբ[1] և ընդհանուր թուլությամբ։ Սկիզբը սուր է, արագ և սկսվում է հետծննդաբերական առաջին ամիսներին[1]։ Բարդություններից է թարախակույտի ձևավորումը[2]։
Մաստիտ | |
---|---|
Մաստիտի 1900-ականների նկարված նկար։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Տեղային ցավ կրծքի շրջանում, կարմրություն,տենդ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
ՀՄԴ-10 | N61 |
Ախտորոշում | Հիմնված է գանգատների և ախտանիշների վրա[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Խցանված կաթնային ուղիներ[3], ծորանի անանցանելիություն[4], կրծքագեղձի քաղցկեղ[1], |
Բուժում | Հակաբիոտիկներ՝ ցեֆալաքսին, ցավազրկողներ՝ իբուպրոֆեն[1][2] |
Բարդություններ | Թարախակույտ |
Կանխարգելում | Հաճախակի կերեկրումններ[2] |
Հաճախություն | Կերակրող կանանց 10%-ի մոտ[2] |
Սկիզբը | Սուր |
Mastitis Վիքիպահեստում |
Ռիսկային գործոններից են պտուկների ճաքերը, կրծքային պոմպի կիրառումը ( անգլ.՝ breast pump) և երեխային կաթից կտրելը[1]։ Առավել հաճախ հարուցվում է ստրեպտոկոկերի և ստաֆիլոկոկերի միջոցով[1]։ Ախտորոշումը դրվում է գանգատների հիման վրա[2]։ Գերձայնային հետազոտությունն օգնում է որոշել թարախակույտի տեղակայման վայրը[1]։
Կանխարգելման համար անհրաժեշտ է կերակրման ճիշտ տեխնիկայի ապահովում և հաճախակի կերակրումներ[2]։ Վարակի առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիներ, օրինակ՝ ցեֆալեքսին, ցեֆտրիաքսոն[2]։ Կերակրումը անհրաժեշտ է շարունակել, քանի որ կրծքագեղձի դատարկումը նպաստում է բուժմանը և արագ ապաքինմանը[1][2]։ Մաստիտը հանդիպում է կերակրող մայրերի 10%-ի շրջանում[1][2]։
Մաստիտը սովորաբեր ախտահարում է մի կուրծքը, արագ զարգացնելով ախտանիշներ[7], որոնք արտահայտվում են՝
Որոշ կանանց մոտ դիտվում են մրսածությանը բնորոշ ախտանիշներ՝
Այս ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն։ Հիվանդների մեծամասնության մոտ սկզբում դիտվում են մրսածությանը բնորոշ ախտանիշներ և կարմրություն կրծքի շրջանում։ Ինչպես նաև, պտուկների շրջանում որևէ ոչ նորմալ փոփոխություն նկատելու դեպքում կինը պետք է դիմի բժշկական օգնության։
Գոյություն ունեն կրծքում թարախակույտի առաջացման տարբեր պատճառներ[10]։ Ըստ աղբյուրների մեծամասնության, կաթնարտադրության ընթացքում թարախակույտ առաջանում է կանանց 0.4–0.5%-ի շրջանում[11]։ Հայտնի ռիսկային գործոններն են 30-ից բարձր տարիքը, առաջնածնությունը։ Ծխելու հետ կապված թարախակույտի առաջացման որևէ զուգորդություն չի հայտնաբերվել։ Դա բացատրվում է նրանով,որ ծխող կանանցից շատ քչերն են շարունակում կրծքով կերակրումը[12]։
Հակաբիոտիկները չեն նպաստում կանխարգելմանը, սակայն արդյունավետ են առկա ինֆեկցիայի բուժման ժամանակ։
Սկսած 1980-ականներից, մաստիտը սովորաբար բաժանում են ոչ ինֆեկցված և ինֆեկցված ենթատեսակների։ Սակայն ժամանակակից շատ հետազոտություններ պնդում են, որ հնարավոր չէ կատարել այդպիսի տարանջատում[13]։ Դրանք ցույց են տվել, որ կրծքի կաթում առկա շատ պայմանական ախտածին բակտերիաների առկայությունը և քանակը չի կորելացվում ախտանիշների արտահայտվածության հետ։ Ավելին, Կվիստի և այլոց հետազոտության մեջ, մաստիտով կանանց մինչև 15%-ին է տրվել հակաբիոտիկ, քանի որ մնացած 85%-ը ապաքինվել են ինքնուրույն։
Մաստիտները զարգանում են, երբ կաթը պատշաճորեն դուրս չի բերվում կրծքագեղձից։ Կաթի կանգը կաթնային ուղիներում կարող է բերել դրանց անանցանելության[14]։ Կանգին կարող են նպաստել չափազանց նեղ հագուստը կամ ներքնազգեստը։ Մաստիտ կարող է զարգանալ, երբ երեխան ոչ հաճախ է կերակրվում, կամ կերակրման ընթացքում համապատասխան կերպով լավ չի հպվում կրծքին։
Պտուկների վրա ճաքերի կամ վերքերի առկայությունը բարձրացնում է վարակի առաջացման հավանականությունը։ Քթըմպանում ախտածին բակտերիալ ֆլորա ունեցող նորածինները նույնպես կարող են հանդիսանալ ինֆեկցիայի աղբյուր[15]։
Մաստիտ, ինչպես նաև թարախակույտ կարող է զարգանալ վնասվածք ստանալուց հետո, օրինակ սպորտային վարժությունների ժամանակ կամ ամրագոտու սեղման հետևանքով[16]։
Մաստիտի առաջացման բերում է կրծքագեղձի իմպլանտների կամ պտուկների պիրսինգի ինֆեկցումը։ Այս դեպքերում ցուցված է դրանց հեռացում[17]։
Կանայք, ովքեր նախընտրում են կերակրման մի դիրք, կրում են սեղմով ներքնազգեստ ավելի հակված են ունենալու կաթի արտահոսքի կանգ[18][19]։
Շաքարային դիաբետով, քրոնիկ հիվանդություններով, ՁԻԱՀ-ով կանայք ավելի զգայուն են հիվանդության զարգացման նկատմամբ[20]։
Պտուկների վրա վերքերի կամ ճաքերի առկայության դեպքում, մաշկի կամ երեխայի բերանի խոռոչի բակտերիաները կարող են բերել վարակի զարգացման[21]։ Որոշ կանանց (15%) լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է լինում հակաբիոտիկային թերապիա[13]։ Ինֆեկցիան սովորաբար հարուցվում է Staphylococcus aureus-ի՝ ոսկեգույն ստաֆիլոկոկի[22], Streptococcus-ի՝ ստրեպտոկոկի և Գրամ-բացասական ցուպիկների՝ աղիքային ցուպիկի (E. coli-ի), սալմոնելլայի, միկոբակտերիաների, սնկերից՝ կանդիդայի և կրիպտոկոկիի կողմից[11]։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ինֆեկցիոն ախտածինների դերը մաստիտի պաթոգենեզի մեջ այդքան էլ մեծ չէ։ Առավել հաճախ հանդիպող պայմանական պաթոգենները կազմում են կրծքի նորմալ ֆլորան։ Մաստիտի զարգացումը կանխելու համար հակաբիոտիկների կիրառումը ցուցաբերել է մինիմալ արդյունավետություն[23][24][25]։
Երբ զարգանում է կերակրող մայրերի մոտ կոչվում է ծննդաբերական կամ լակտացիոն մաստիտ, իսկ երբ չկերակրող կանանց մոտ՝ ոչ ծննդաբերական, ոչ լակտացիոն մաստիտ։ Շատ հազվադեպ մաստիտը կարող է զարգանալ տղամարդկանց մոտ։ Կրծքագեղձի բորբոքային քաղցկեղը ունի շատ նման ախտանիշներ և ախտորոշման ժամանակ պետք է բացառվի։
Լակտացիոն և ոչ լակտացիոն մաստիտների ախտանիշները շատ նման են, սակայն նախատրամադրող գործոնները և բուժումը կարող են տարբերվել։
Լակտացիոն մաստիտը կրծքագեղձի բորբոքումն է, որն ասոցացված է հղիության, կրծքով կերակրման և երեխային կրծքից կտրելու հետ։ Ախտանիշներից են կրծքերի լարվածությունը և այտուցվածությունը[11]։ 0.4–0.5% դեպքերում կարող է վերածվել թարախակույտի։
Որոշ նախատրամադրող գործոններ հայտնի են, սակայն դրանց կանխատեսման արժեքը (անգլ.՝ predictive value) մինիմալ է։
Կերակրման ճիշտ տեխնիկան, հաճախակի կերակրումները և սթրեսային իրավիճակների քչացումը մաստիտի կանխարգելման մեթոդներից են։
Տերմինը ներառում է կրծքագեղձի բոլոր այն բորբոքային հիվանդութունները, որոնք կապված չեն հղիության կամ կերակրման հետ, օրինակ՝ սուբարեոլյար թարախակույտ, ծորանի էկտազիա, հարծորանային բորբոքումներ, Զյուսկայի հիվանդություն (անգլ.՝ Zuska's disease):
Մաշկի ախտահարումները՝ դերմատիտները, ֆոլիկուլիտները այլ խումբ են կազմում։
Թարախակույտը և մաստիտը հնարավոր է ախտորոշել ֆիզիկալ հետազոտության օգնությամբ[22]։ Հետազոտության ժամանակ անհրաժեշտ է նաև հաշվի առնել անամնեզը, գանգատները և ախտանիշները։
Եթե առկա գոյածության տարբերակումը ուռուցքից դժվարություններ է առաջացնում, կարելի է կատարել ԳՁՀ։ ԳՁՀ-ն օգնում է տարբերակել չբարդացած մաստիտը և խորանիստ հյուսվածքների թարախակույտը։
Ինֆեկցիոն մաստիտի ժամանակ կարելի է կատարել բակտերիալ ցանքս, որոշելու համար բակտերիալ կուլտուրան և հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը։
Ցանքսի համար օգտագործում են կամ կրծքի կաթը, կամ թարախակույտից վերցված նմուշը։
Կրծքագեղձի քաղցկեղիի երբեմն կարող է ընթանալ մաստիտի երևույթներով։ Բացառելու համար այն, անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել հիվանդին։ Այն կանանց համար, ովքեր եղել են հղի և կրծքով կերակրել են, քաղցկեղի ռիսկն ավելի ցածր է։
Մաստիտի տարբերակումը քաղցկեղից երբեմն կարող է դժվարություններ առաջացնել, իսկ բուժման հետաձգումը բերել բազմաթիվ բարդությունների զարգացման։
Կրծքագեղձի քացղկեղի զարգացումը կարող է համընկնել մաստիտի ընթացքի հետ կամ հաջորդել նրան։ Բոլոր ախտանիշները, որոնք պահպանվել են 5 շաբաթվա ընթացքում, պետք է կրկին հետազոտվեն։
Կրձքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը հղիության և լակտացիայի շրջանում նույնն է՝ ինչ հսկիչ խմբում։ Ընթացքը և ելքը նույնպես նման են[26][27]։ Այնուամենայնիվ լակտացիայի ընթացքում քաղցկեղի ախտորոշումը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ։
Ոչ բորբոքային քաղցկեղի հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է ոչ լակտացիոն մաստիտի բազմաթիվ էպիզոդներ ունեցող կանանց շրջանում։ Նրանց շրջանում, քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու նպատակով, արդյունավետ կարող են լինել սկրինինգ հետազոտությունները[28]։
Նախատրամադրող գործոններից կարող են լինել բորբոքման ժամանակ առաջացող փոփոխությունները՝ հիպերպլազիան, որը բերում է ծորանի օբստրուկցիայի (փակմանը) և գերզգայունությունը ցիտոկինների նկատմամբ։
Կրծքագեղձի քաղցկեղի ամենածանր տեսակներից մեկը՝ բորբոքային քաղցկեղը հանդես է գալիս մաստիտանման ախտանիշներով։ Քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է՝ ամենաբարձր մահացության ցուցանիշով։ ԿԲՔ-ի բորբոքային ֆենոտիպը պայմանավորված է մաշկային ավշային անոթներում կանգով, ինչպես նաև NF-κB գենի ակտիվացմամբ[29][30][31][32][33]։
Լակտացիոն մաստիտի ժամանակ խորհուրդ է տրվում կրծքի հաճախակի դատարկումը, ինչպես նաև հեղուկների մեծ քանակի օգտագործումը։
Մաստիտի թեթև ընթացքի դեպքում կաթնատար ուղիների բացմանը կարող են նպաստել կրծքի մերսումը և կերակրելուց առաջ տաք թրջոցի տեղադրումը։ Սակայն ավելի ծանր դեպքերերում այս մեթոդները հակացուցված են։ Բորբոքման նվազեցման համար կարելի է տեղադրել սառը թրջոցներ։
Ոչ լակտացիոն մաստիտի դեպքում արդունավետ է դեղորայքի կիրառումը, դրենաժը և ասպիացիան։ Ըստ Բրիտանական բժշկական ամսագրի (BMJ) ոչ լակտացիոն մաստիտի բուժման համար արդյունավետ են հակաբիոտիկները, սնկային ախտահարման ժամանակ՝ հակասնկայինները, գրանուլոմատոզ մաստիտի ժամանակ կորտիկոստերոիդները<[17]
Լակտացիոն մաստիտի գերակշռող դեպքերում հակաբիոտիկներ հարկավոր չեն, և կիրառելի են միայն վարակի առկայության պարագայում[23]։ Կիրառում են ցեֆալեքսին[34]։ Հակաբիոտիկների ազդեցությունը մինչև վերջ պարզված չէ[35]։
Թարախակույտի բուժումն իրականացվում է ԳՁՀ հսկողույամբ իրականացվող ասեղային ասպիրացիայի օգնությամբ կամ վիրահատմամբ և դրենաժի տեղադրմամբ։ Երկու դեպքում էլ միջամտությունից հետո նշանակվում է հակաբիոտիկային թերապիա[23][36]։
Փոքր թարախակույտերի համար, որպես քիչ ինվազիվ մեթոդ, խորհուրդ է տրվում կատարել ասեղային ասպիրացիա և լվացում սալինով (NaCl-ի լուծույթ)[37]։ Ասպիրացաին կատարում են 18 տրամաչափի ասեղի օգնությամբ, իսկ ստացված ասպիրացիոն նյութից կատարում են բակտերիալ ցանքս օրգանիզի տեսակը և հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշելու նպատակով[38][39]։
Հետագայում կատարվում է մամոգրաֆիա՝ գնահատելու համար բուժման արդյունավետությունը[40]։ Հեղուկի կուտակման դեպքում ասպիրացիան կրկնվում է։ Եթե խնդիրը չի լուծվում 3 միջամտությունից հետո, կատարվում է ներմաշկային դրենավորում՝ մշտական կատետերի տեղադրմամբ[41][41]։
Ոչ լակտացիոն թարախակույտերն ունեն կրկնվելու ավելի մեծ հավանականություն քան լակտացիոնները[42]։
Գոյություն ունեն վիճակագրական տվյալներ և հետազոտություններ շաքարային դիաբետի և ոչ լակտացիոն մաստիտի կապի մասին։ Ըստ դրանց, հիվանդի մոտ պետք է կատարվի դիաբետի սկրինինգ հետազոտություն այս տիպի թարախակույտերի առկայության դեպքում[43][44][45]։
Տենդը և ախտանիշների ծանրության աստիճանը չեն կարող հավաստի կողմնորոշիչ լինել հիվանդության ելքի համար։ Բորբոքված և վնասված պտուկներով կանայք պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ[46][47]։
Մաստիտները հաճախ են հանդիպում կերակրող կանանց շրջանում։ Ըստ ԱՀԿ-ի գնահատականի, հիվանդացությունը կազմում է 2.6-33%, հիվանդելիությունը՝ 10% կերակրող կանանց մոտ։ Վարակների մեծ մասը զարգանում է ծննաբերությունից մեկ կամ երկու ամիս հետո[20][48]
Աշխարհագրական վայրից կախված մաստիտ տերմինի գործածումը տարբեր է։
Քրոնիկ ցիստիկ մաստիտը ֆիբրոցիստիկ հիվանդության հին անվանումն է։
Այս հոդվածում "մաստիտ" տերմինը կիրառվում է բուն՝ կրծքագեղձի բորբոքում իմաստով։
Մաստիտը հաճախ հանդիպում է կենդանիների մոտ, և հատկապես խնդրահարույց է կաթնատու ընտանի կենդանիների մոտ, քանի որ ախտահարված կուրծից կաթը, անցնելով սնունդ, կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Սա կաթնատու կովերին անհանգստացնող գլխավոր խնդիրներից է։
Մաստիտը կարևոր էկոնոմիկ խնդիր է գյուղատնտեսության, ինչպես նաև վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար։ Այս ամենը վերաբերվում է նաև ոչխարներին, այծերին, և այլ կաթնատու կենդանիներին։
Մաստիտ բառը ծագել է հունարեն μαστός (mastós` “կուրծք”) բառից + -itis վերջածանցից և նշանակում է «կրծքի բորբոքում»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.